Ռուսաստանի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը:
Կայքի գնումներ բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պшշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման և համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար:
Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռшզմшկшն ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:
Կայքում հայտը հրապարակվել է 2021 թվականի օգոստոսի 13-ին: Վերջնաժամկետն է 2021 թվականի սեպտեմբերի 16-ը:
Պատվերի ընդհանուր արժեքն է 151 միլիոն 414 հազար 88 ռուբլի:
ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանն էլ իր էջում այս առիթով գրել է.
«Արցախում տեղակայված խաղաղապահների կեցավայրերի համալիր սպասարկման նպատակով հայտարարված մրցույթային փաստաթղթում նշվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը:
Թշնամшկшն պետությունում հիստերիա է. . .