Այս հասարակ բաղադրատոմսը գրիպի և վիրուսների ոխերիմ թշնшմին է

Տարվա այս եղանակին գրիպը իշխող դիրքերում է և ոչ ոք ապահովագրված չէ գրիպից, հատկապես երբ աշխատավայրում, փողոցում, խանութում, տրանսպորտում, մի խոսքով ամեն տեղ կարելի է հանդիպել գրիպով հիվանդ մարդու: Մենք պետք է պատրաստված լինենք և կարողանանք անմիջապես բուժել այն, բարդություններից խուսափելու համար:

Այս հարցում մեզ շատ օգնում է սովորական աղը: Աղային լուծույթը կարողանում է մաքրել ախտածին մանրէներով վարակված հեղուկը և մթերքները:

Աղային թրջոցների օգնությամբ կարելի է հեշտությամբ բուժել մրսածությունը, գրիպը:

500 մլ ջրի մեջ լուծել 50 գ աղ, այդ լուծույթի մեջ թրջել որևէ բամբակյա գործվածք, և թրջոց դնել ճակատին և ծոծրակին: Երկու ժամ անց տարբերությունն ակնհայտ կլինի: Հազից ազատվելու համար աղային լուծույթով թրջոց դրեք մեջքին 2 ժամ:

Օրվա ընթացքում կատարեք 4 պրոցեդուրա և գրիպը կնահանջի ու «վատ վերաբերմունքից վիրավորված» կլքի ձեր մարմինը: