Այս նկարը Տիգրանակերտում է. հայ լրագրողն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից լուսանկար է հրապարակել

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արցախի անկախության հռչակման 30-ամյակին բազմաթիվ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ երկարաշունչ ուղերձներ հղեցին, որոնց մեջ, սակայն, հոգի չկար։

Այնինչ այդքան լոլոներ կարդալու փոխարեն բոլորի շուրթերին պետք է լիներ մեկ միտք՝ Ամեն ինչ հայրենիքի համար, որի մի մասն էլ Արցախն է։

Այս լուսանկարը Արցախի Տիգրանակերտում է։ Ես այնտեղ տիրոջ կարգավիճակում էլի եմ լինելու, ու թող թուրքի սիրուհի դարձած որևէ հայ պաշտոնյա կասկածի․․․

Արցախը երբեք չի ծնկել ու չի ծնկելու։ Մենք կարող ենք ծնկել միայն մեր դրոշի առաջ։ Մնացած բոլոր դեպքերում՝ ոտքի․․․