Գիտնականները պարզել են` ինչ է տեղի ունենում մարդու ուղեղում քնած ժամանակ

Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի միապետական քոլեջի գիտնականների խումբը պարզել է, թե ինչ է տեղի ունենում գլխուղեղի հետ, երբ մարդը քնած է։

Գիտափորձի ընթացքում հետազոտողներն ակտիվացրել են լաբորատոր մկների նեյրոնները և բացահայտել, որ քնի ժամանակ կարևոր ինֆորմացիա կրող նեյրոնների միջև կապն ամրանում է։

Միաժամանակ, կապն այն նյարդային վերջավորությունների միջև, որոնք լցված են ոչ շատ կարևոր տեղեկություններով, թուլանում է և վերանում։

Գործընթացը կարգավորվում է՝ կախված մարդու տրամադրությունից և վիճակից։

Այս մեխանիզմը նյարդային համակարգը պաշտպանում է գերգրգռվածությունից, ինչպես նաև թույլ է տալիս երկար ժամանակ պահպանել կարևոր տեղեկությունները՝ առանց տվյալների կորստի։