Մազաթափությունը շատերի համար մտահոգիչ խնդիր է, քանի որ շատ դժվար է լինում անգամ դեղամիջոցների և հետևողական խնամքի դեպքում կանխել այն: Եթե անգամ դուք ունեք շատ խիտ և առատ մազեր, մազաթափությունից ապшհովագրված չեք, քանի որ այն հաճախ սկսվում է առшնց որևէ ակնհայտ պատճառի:
Այսօր ձեզ ենք ցանկանում առաջարկել ինտենսիվ մազшթшփությունը կանխող մի միջոց, որը նաև կամրացնի մազարմատները: Եթե օրական կորցնում եք միջինը 100 մազ, ապա պետք է մտածել մազերին առանձնակի խնամք և ուշադրություն հատկացնելու մասին: Այս դիմակի պատրաստումը շատ հեշտ է: Այն կարող եք կիրառել շաբաթական 2-3 անգամ: Ձեզ հարկավոր կլինի.
2 ճ/գ երիժնակի յուղն (репейное масло) կամ ձիթապտղի յուղ (կարելի է նաև սովորական բուսական յուղ),
1 ձվի դեղնուց
1 ճ/գ մեղր
1 պճեղ սխտոր (կարելի է փոխարինել 1 ճ/գ սոխի հյութով)
1 թ/գ կիտրոնի հյութ
1 ճ/գ մազերի կոսմետիկական դիմակ
վիտամին E
Տեսանյութի միջոցով ծանոթացեք պատրաստման և կիրառման եղանակին և ունեցեք առողջ ու փարթամ մազեր: Դիմակը հակացուցված է մեղրից և այլ բնամթերքներից ալերգիա ունեցողներին:
Զգուշացում. ցանկացած ժողովրդական միջոց կիրառելիս խորհրդակցեք մասնագետի հետ, հակառակ դեպքում կարող եք վնասել ձեր առողջությունը: