Խոտաբույսեր, որոնք սպանում են մեր օրգանիզմ ներթափանցած վարակներն ու մաքրում թոքերը խորխից

Բնությունը ստեղծել է մի քանի հզոր խոտաբույսեր, որոնք իրենց հակավիրուսային ու հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ ապահովում են հրաշալի արդյունք:

Ազատվեք վիրուսներից ու թոքերում կուտակված խորխից այս հրաշք խոտաբույսերի օգնությամբ:

Էվկալիպտ կամ նվենի

օգտակար է բորբոքային մրսածության եւ հարբուխների ժամանակ: Եթերայուղն օգտագործեք ինհալացիաների ձեւով:

Շալֆե կամ եղեսպակ

օգնում է թոքերի հիվանդությունների եւ սինուսիտների ժամանակ, կրկին ինհալացիաների եղանակով:

Սխտոր

հզոր հակաբիոտիկ է: Կարող եք ուտել հում վիճակում, կարող եք քսել արտաքին վերքերին:

Ուրց

ապահովում է շնչուղիների առողջությունը եւ պայքարում պնեվմանիայի դեմ:

Մատատուկի քաղցրարմատ

պարունակում է 20-ից ավելի տրիտերպենոիդներ ու 300-ից ավելի ֆլավոնոիդներ, որոնք ապահովում են հակավիրուսային, հակաբոբոքային , հակամիկրոբային եւ հակաքաղցկեղային հատկությունները:

Օրեգանո կամ վայրի սուսամբար

վիտամիններով հարուստ հակավիրուսային հակաօքսիդանտ: Մի քանի կաթիլ յուղ ավելացրեք ջրին կամ հյութին ու խմեք:

Անանուխ

պարունակում է մենթոլ, որը թուլացնում է շնչառական ուղիների մկանները, հզոր հակահիստամինային ու հակաօքսիդանտ հատկություններով դուրս է բերում խորխը թոքերից:

Կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների