Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը պետք է միասին գտնեն մեթոդներ` «Ադրբեջшնին իր տեղը դնելու համար». ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին

«Ադրբեջանը զենքեր է գնում Թուրքիայից և Պակիստանից ու մի բան էլ զարմանում է, թե ինչո՞ւ են հայերը զինվում և ինչո՞ւ է Ռուսաստանը Հայաստանին զենք տալիս»,-հայտարարել է Զատուլինը:

«Անհրաժեշտ եմ համարում նշել, որ Ադրբեջանի վերջին գործողությունները ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ։

Ադրբեջանը նույնիսկ չի ստորագրել ռուս խաղաղապահների մանդատը։ Իր պրովոկացիաներով` Ադրբեջանը փորձում է ՌԴ-ին ներգրավել որեւէ միջադեպում, ապա կասկածի տակ դնել խաղաղապահների նեկայության հարցը։

Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը պետք է միասին գտնեն մեթոդներ` «Ադրբեջանին իր տեղը դնելու համար»,-նշել է նա: