Քաղաքացին կnտրել է Հաղարծինում գտնվող հայտնի ծառը, որը կոչվում էր «Երազանքների ծառ» ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հաղարծին» վանական համալիրի տարածքում գտնվող հայտնի «Երազանքի ծառը» կոտրվել է։ Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ֆեյսբուքյան մի օգտատեր, որն էլ փորձել է անցնել ծառի միջով, երբ կոտրվել է այն։

Տղամարդը որոշ ժամանակ անց ջնջել է տեսանյութը, սակայն նա գրել էր, որ ցավում է տեղի ունեցածի համար, սակայն իրեն մեղավոր չի զգում` դիտավորյալ չի արել։

Ավելի ուշ ֆեյսբուքյան էջն ամբողջովին անհասանելի է դարձել։

Նշենք, որ ընկուզենին, որն ավելի քան 700 տարվա պատմություն ունի, 2013-ի ապրիլին մասամբ այրվել էր։

Վանական համալիրի այցելուներն անցնում էին ծառի խոռոչով՝ հավատալով, որ իրենց` այդ պահին մտքում պահած երազանքը կիրականանա։