Միայն 2021 թվականին նրանցից երեքը մшհшցшն դեռևս անհայտ հանգամանքներում

SOCHI, RUSSIA - OCTOBER 3, 2019: Azerbaijan's President Ilham Aliyev attends the plenary session of the 16th annual meeting titled "The Dawn of the East and the World Political Order" and held by the Valdai Discussion Club at Polyana 1389 Hotel. Mikhail Metzel/TASS –осси€. —очи. ѕрезидент јзербайджана »льхам јлиев на пленарной сессии XVI заседани€ международного дискуссионного клуба "¬алдай" на тему "ћировое устройство: взгл€д с ¬остока" в гостиничном комплексе "ѕол€на. 1389". ћихаил ћетцель/“ј——

Ադրբեջանից 2010-ական թվականներին հեռացան տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, լրագրողների և իրավապաշտպաններ, քանի որ այդ երկրում նրանց բնակվելը վտանգավոր էր դարձել: Պաշտոնական Բաքուն հերքում է փաստը, որ որևէ կերպ հետաքրքրված է քաղաքական էմիգրանտներով, սակայն միայն 2021 թվականին նրանցից երեքը մшհшցшն դեռևս անհայտ հանգամանքներում: Այս մասին հոդված է պատրաստել BBC-ի ռուսական ծառայությունը։

Ադրբեջանցի ակտիվիստ Հուսեյն Բաքիխանովը մայիսի 7-ին Բաքվում մասնակցել էր բողոքի ակցիայի: Նրան իրավապահները ձերբակալել էին և 15 օրով բանտարկել, իսկ ազատ արձակելուց հետո, նրա իսկ խոսքով, ոստիկանները ծեծի էին ենթարկել՝ հայտարարելով. «Կամ դու երկրից կհեռանաս, կամ քեզ կսպшենք կամ էլ կանենք այնպես, որ ինքդ քեզ սպшնես»:

BBC- ն պատմում է, որ այս սպшռնшլիքներից հետո Բաքիխանովը լքել էր Ադրբեջանն ու քաղաքական ապաստան խնդրել Վրաստանից: Հուլիսի 12-ին նա ծեցի էր ենթարկվել Թբիլիսիում՝ նրա իսկ խոսքով՝ ադրբեջանցիների կողմից: Այս մասին նա տեսանյութ էր հրապարակել՝ ասելով, որ պատահական չի համարում հարձակումն իր վրա: Տեսանյութի հրապարակման հաջորդ օրը Բաքիխանովը ինքնшսպшնություն էր գործել՝ թռնելով Թբիլիսիի կենտրոնում գտնվող հյուրանոցի տանիքից:

Վրաստանում բնակվող ադրբեջանցի իրավապաշտպան Ավթանդիլ Մամեդովը հավատացած է, որ կատարվածն ինքնшսպшնություն չի եղել: Վրաստանի իշխանությունները երկու շաբաթ թաքցրել էին միջադեպը, որի մասին պարզ էր դարձել այն բանից հետո, ինչ այլ քաղաքական էմիգրանտներ սկսել էին պարզել, թե որտեղ է Հուսեյն Բաքիխանովը:

Սա 2021 թվականին արտերկրում հաստատված ադրբեջանցի ակտիվիստի հետ կապված արդեն երրորդ նմանօրինակ միջադեպն է:

Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից այլախոհների նկատմամբ նման քաղաքականության զոհրից Լեյլա Յունուսը տևական ժամանակ անցկացրել է ադրբեջանական բшնտում՝ տնտեսական հանցանքներ գործելու հիմնավորումներով:

«Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանել 2021 թվականին արտերկրում երեք ընդդիմադիր ակտիվիստների մшհվшն և մի քանի այլ գործիչների վրա հարձшկումների փաստերը: Նրանց դիրքորոշումը քաղաքական էմիգրանտների նկատմամբ անփոփոխ է. նրանք հայտարարում են, որ նրանցից շատերի դեմ կան հստակ քրեական մեղադրանքներ, որոնք կապ չունեն քաղաքականության հետ »,- եզրափակում է BBC-ն: