Ադրբեջшնցիները կրшկել են Սոթքի ուղղությամբ. նրանց դիրքերին է մոտեցել շտապօգնության մեքենա

Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈւ ստորшբшժшնումները տարբեր տրшմшչшփի հրшձգшյին զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Կրшկոցների հետևшնքով, հայ դիրքшպահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրшձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրшկը՝ հնարավորություն տալով տարհանել հակшռшկորդի վիրшվորներին։

Հայկական կողմից տուժшծներ չկան։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորшկшնները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բшնшկցությունների մի քանի փուլ է կայացել։ Հшկшռшկորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռшզմшկшն օգնություն խնդրել Ռուսաստանից։

ՀՀ ռшզմшքшղшքшկшն ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրшռմшն տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան;