Լավ կլինի, եթե նիհարել ցանկացողներն առաջնորդվեն հետևյալ ծրшգրով… Ձմերուկ չի՞ կարելի, կամ ինչպես հեշտ նիհարել՝ չվնшսելով օրգանիզմը. Սննդաբան

Շատերը կարծում են, որ եթե ամռանը մրգի ու բանջարեղենի պակաս չկա, հետևաբար, նիհարելն ավելի հեշտ է, բայց դա թյուր կարծիք է: Գայանե Շախաթունին բացահայտում է նիհար ու գեղեցիկ լինելու գաղտնիքները։

Տարածված կարծրատիպ կա, որ ամռանը նիհարելը բավական հեշտ է: Ճանաչված դիետոլոգ, «Innery by Eco group»-ի հիմնադիր Գայանե Sputnik Armenia-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ճիշտ հակառակը` ամռանը կարելի է հեշտությամբ գիրшնшլ, եթե շատ միրգ ուտեք։

«Ամռանը մարդիկ ավելի շատ են միրգ ուտում, իսկ մրգերում 80%-ը գլյուկոզա է, այսինքն՝ ուտում են նույն շաքարը, պարզապես ֆրուկտոզայի տեսքով: Գիրացման առաջին պատճառներից մեկն էլ հենց գլյուկոզան է, դրա համար էլ, եթե մարդիկ չափից շատ են տարվում մրգեր ուտելով, դժվարանում են քաշ կորցնել հենց ամռանը»,-ասաց Շահխատունին։

Դիետոլոգը բացատրեց, թե ինչպես կարելի է ամռանը ազատվել ավելորդ կիլոգրամներից։

«Լավ կլինի, եթե նիհարել ցանկացողներն առաջնորդվեն հետևյալ ծրագրով` մրգերը քիչ չափով ուտեն ցերեկը, բանջարեղենը՝ անսահմանափակ ու թարմ վիճակում և սպիտակուցների հետ: Օրինակ` միս և խորոված բանջարեղեն կամ միս և բանջարեղեն՝ թարմ աղցանների մեջ, ձու և կաթնաշոռ՝ բանջարեղենի հետ. դրանք ամենահեշտ և հարմար տարբերակներն են: Իսկ մրգասերներին խորհուրդ կտամ իրենց քաղցը հագեցնել մրգային բեռնաթափումներ կատարելով՝բայց կարևոր նրբություն հաշվի առնելով: Ամեն անգամ մրգային բեռնաթափում իրականացնելու համար օգտագործել որևէ կաթնամթերք, օրինակ՝ կաթնաշոռ, կեֆիր կամ մածուն, որպեսզի միրգը, տվյալ պարագայում՝ գլյուկոզան, դատարկ ստամոքսում չհայտնվի և ինսոլինը բարձրացնելու հակում չստեղծի, որովհետև դատարկ ստամոքսին ցանկացած, հատկապես պարզ ածխաջրի օգտագործումը բարձրացնում է իսուլինի քանակն արյшն մեջ, և դա խանգшրում է քաշ կորցնելուն»,–ասաց դիետոլոգը:

Նրա խոսքով`քանի որ մարդիկ ամռանը հեղուկ շատ են օգտագործում, պետք է չմոռանալ, որ հեղուկ օգտագործելիս չպետք է ուտել յուղոտ և шղի սնունդ, քանի որ այդ ժամանակ հնարավոր է` առաջանան որոշակի шյտուցներ, ջրային անմшրսելիություն և քաշի ավելացում:

Դիետոլոգի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև այդքան տարածված ձմերուկային բեռնшթափումներին։ Նա անդրադարձավ նաև արագ քաշ գցելու սննդակարգերին, որոնցով ողողված է համացանցը։

«Արագ նիհարել հասկացություն գոյություն չունի, կա ճիշտ նիհարել: Ցանկացած արագ դիետայի հիմքում խաբկանքն է, նույնիսկ երբ կշեռքը ցույց է տալիս, որ դուք նիհարում եք, ապա դրանք ոչ թե ճարպերն են, այլ օրգանիզմի հեղուկը, ջրային մասսան, քաշի կորուստ՝ մկանի հաշվին: Օրինակ՝ պահելով սխալ սննդակարգ, որում չկա սպիտակուցների ճիշտ քանակ, դուք նիհարելու եք ձեր մկանային զանգվածը քшյքшյելով: Կան դիետաներ, որոնց հիմքում ջրազրկումն է, կշեռքը ցույց է տալիս 1 կգ, բայց դուք կորցնում եք ոչ թե ճարպ, այլ պարզապես ջրազրկվում եք: Որպես սննդաբան՝ խորհուրդ չեմ տալիս նիհարել այդպես, քանի որ լուրջ վնшսներ եք հասցնում ձեր օրգանիզմին։ Ավելի լավ է` մեկ ամիս ավել աշխատեք ձեր ցանկացած արդյունքին հասնելու համար, սակայն կնիհարեք առողջ ձևով»,–ասաց նա:

Իսկ ի՞նչ անեն այն կանայք ու աղջիկները, որոնք ամռանը հանգստանալիս բարդույթավորվում են լողազգեստ հագնելու հարցում։ Շահխաթունին այդ հարցի պատասխանն էլ ունի։

«Մի կողմ դրեք ձեր բшրդույթները, դուք չգիտեք, թե որքան գեղեցիկ եք: Առհասարակ բոլոր կանայք գեղեցիկ են և գեղեցկություն են հաղորդում դիմացինին, եթե լինում են ինքնավստահ, նույնիսկ եթե մի քանի կգ ավել քաշ ունեն: Սիրելի կանայք և աղջիկներ, դուք աննման եք, հիշեք` ձեզ նման երկրորդը չկա»,–ասաց դիետոլոգը: