ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Մարդկանց խшբում են, տեսեք, 1923-26 թթ․ քարտեզներով այս և շատ այլ տարածքներ են պատկանում Հայաստանին

Lragir.am-ը  զրուցել է քարտեզագրող Շահեն Շահինյանի հետ

Պարոն Շահինյան, վերջին օրերին ադրբեջանցիները փակել էին Գորիս–Կապան միջպետական ճանապարհը, ըստ քարտեզների՝ այդ ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ու հարակից տարածքները ի՞նչ կարգավիճակ ունեն։

Մենք ուսումնասիրություններ ենք կատարել և այս վտшնգի մասին նախկինում բազմիցս խոսել ենք։ Այն ժամանակ, երբ այդ ճանապարհը զիջվում էր հակառակորդին՝ նշելով, որ դրանք համաձայն սովետական վարչատարածքային բաժանման քարտեզների՝ հանդիսանում են ադրբեջանական տարшծքներ, մենք նշում էինք, որ դա դեռևս հիմք չէ, քանի դեռ չկա սահմանների փոխճանաչման ստորագրված պայմանագիր, չկա սահմանազատում ու սահմանագծում։ Այնուհետ հայտարարվեց, որ այդ տարածքները ոչ թե ադրբեջանական, այլ վիճելի տարածքներ են, դրանց նկատմամբ վերահսկողությունը հանձնվում է ռուս սահմանապահներին։ Սակայն մենք վերջին օրերին ականատես եղանք նրան, ինչը շատ սպասելի էր։ Ադրբեջանը, տեսնելով, որ մեր կողմից կան ազդակներ, որ դրանք ճանաչվում են որպես իրենց տարածքներ, վարվեցին այնպես, ինչպես կվարվեին իրենց սեփական տարածքի նկատմամբ։

Իսկ ինչ վերաբերում է այդ տարածքների՝ ադրբեջանական լինելուն կամ չլինելուն, դա կախված է այն սկզբունքից, որը կլինի հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների հիմքում։ Այսինքն՝ եթե մենք հիմք ընդունենք 1970-ական թվականների վերահաստատված սովետական վարչական քարտեզները, այո, ճանապարհների այս հատվածները գտնվում են ադրբեջանական տարածքում։ Բայց եթե հիմք ընդունենք 1923-26 թվականների քարտեզները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը մտել է Սովետական միության կազմ, ապա այս ճանապարհները Հայաստանի տարածքում են։ Եվ ոչ միայն դա, այդ քարտեզներով շատ այլ տարածքներ են պատկանում Հայաստանի Հանրապետությանը։

Ինչո՞ւ հիմք չեն ընդունվում հենց 1923-26 թվականների քարտեզները։

Կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղել պետական մարմիններին։ Վերջնական որոշում կայացնելու համար նախկինում գոյություն է ունեցել ՀՀ սահմանների հարցով հանձնաժողով, որի կազմում եղել են տարբեր ոլորտների մասնագետներ, այդ թվում՝ ներկայում արդեն գոյություն չունեցող Գեոդեզիայի և քարտեզագրության ՊՈԱԿ-ի մասնագտները, ովքեր ոչ միայն տեսական ուսումնասիրություններ են արել, այլ նաև հայ-վրացական սահմանի օրինակով կարող եմ ասել, որ նրանք տեղանքում կատարել են չափումներ և տեղում նշել են Հայաստանի ու Վրաստանի սահմանագիծը։ Նույնը պետք է անել հիմա, ոչ թե մեկ քարտեզով։ Ես ուսումնասիրել եմ սահմանափակ քանակով քարտեզներ, քանի որ կան որոշ քարտեզներ, որոնք գաղտնիություն են պարունակում և հասանելի են միայն ԱԱԾ կողմից շնորհված գաղտնիության աստիճան ունեցող անձանց։ Վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել այդ քարտեզներն ամբողջությամբ։ Այո, կան բազմաթիվ իրավական խնդիրներ, մենք գիտենք, որ 1918 թվականին Հայաստանն ու Ադրբեջանն իրար սահմանները չեն ճանաչել։ Այդ հարցը որոշ չափով գտնվում է նաև պատմաբանների տիրույթում։ Բայց վերջնական որոշում կայացնելու համար, թե ինչ սկզբունքով ենք մենք գնում բանակցության, ինչ են ներկայացնում որպես հայկական տեսակետ, պետք է ձևավորվի այդ սահմանազատման հանձնաժողովում։ Եվ պետք է լինեն մասնագետների հստակ կարծիքներ՝ ինչպես քարտեզագրողների, այնպես էլ իրավաբանների, պատմաբանների։

Ներկայում ունենք իրավիճակ, որ ադրբեջանական զինծառայողները Սյունիքում ու Գեղարքունիքում ներխուժել են ՀՀ տարածք, ուժի կիրառում կա, իսկ դրան զուգահեռ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ պետք է հնարավորինս շուտ իրականացնել սահմանազատում ու սահմանագծում։ Դա ի՞նչ ռիսկեր է պարունակում։

Այո, չի բացառվում, որ սա հենց այդ ուժի ցուցադրման տարբերական է։ Մենք ամիսներ առաջ տեսանք դա Սև լճի տարածքում, երբ ուժային տարբերակով ներխուժեցին հայկական տարածք։ Երբ ասում եմ հայկական տարածք, նկատի ունեմ, որ եթե անգամ սահմանազատումն իրականացնենք խորհրդային վարչատարածքային բաժանման վերջին քարտեզներով, Սև լճի 70-85 տոկոսը գտնվում է հայկական տարածքում։ Եվ դրա հարևան բարձունքը՝ Մեծ Իշխանասար, Փոքր Իշխանասար հատվածները, դրանք հանդիսանում են սահմանակից։ Այսինքն՝ այդ բարձունքն այդ քարտեզների համաձայն ոչ մերն է, ոչ Ադրբեջանինը։ Իսկ այս պահին այդ բարձունքները նրանց կողմից զավթված են, իսկ Սև լիճը գիտեք ինչ վիճակում է։ Նաև նման իրավիճակ ունենք Վերին Շորժայի հատվածում։ Դա բացահայտ ուժի ցուցադրման դրսևորում է։ Եվ եթե հետևենք ԵԱՀԿ ուղեցույցներին՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ, այնտեղ հստակ նշվում է, որ այս պրոցեսին պետք է նախորդի ուժի կիրառման սպառնալիքի և ուժի կիրառման բացառումը։ Այսինքն՝ չի կարող այս պրոցեսն ընթանալ զենքի սպառնալիքի ներքո։ Իսկ մենք ներկայում դրա հակառակն ենք տեսնում։

Հայաստանը միջազգային իրավունքի շրջանակներում կարո՞ղ է լուծել այդ հարցը, նույն ձեր նշած ԵԱՀԿ ուղեցույցներին հղում անելով։

Միջազգային իրավունքի մասնագետների կողմից կան մեկնաբանություններ, որ, այո, այդ հարցը պետք է բարձրաձայնվի միջազգային ատյաններում։ Մենք ունենք միջազգային իրավունքի լավ մասնագետներ, իրենք կարող են մեզ ուղղորդել՝ ինչպես այս հարցը լուծել։ Այո, միջազգային ատյաններում այդ հարցը բարձրաձայնելը կարևոր է, բայց ես կարծում եմ՝ դա չէ այն վերջնակետը, որին մենք պետք է ապավինենք։ Մենք պետք է ապավինենք մեր զինված ուժերին, մեր բնակչությանը, ներքին հզորությանը։ Այս հարցին վերջնական լուծում տվողը հայկական զինված ուժերն են։

Բացի քարտեզներին հղում անելը, ադրբեջանցիները նաև GPS-ներով են մտել ՀՀ տարածք։

GPS-ն ընդամենը տեխնոլոգիա է, որը կատարում է մարդու հրահանգը։ Դա մի սարքավորում է, որն արբանյակներից ազդանշան ստանալու միջոցով կարողանում է որոշել իր՝ այդ պահին գտնվելու վայրը։ Այսինքն՝ ելնելով այս մեթոդաբանությունից, եթե մենք GPS-ին տանք ինչ-որ կոորդինատներ և ասենք՝ գտիր այս կոորդինատների վայրը տեղանքում, այն մեզ ցույց է տալու այդ կոորդինատները։ GPS-ը սահմանազատման աշխատանքներում լուծում համարելը, մեղմ ասած, անհեթեթություն է։ Եթե դու մուտքագրում ես սահմանագծի կոորդինատներ, որն անցնում է Շուռնուխի մեջտեղով, գործիքը ցույց է տալու Շուառնուխի մեջտեղը։ Եթե մուտքագրում ես սահմանագիծ, որն անցնում է Բաքվի կենտրոնով, ցույց է տալու Բաքվի կենտրոնը։ Այսինքն՝ ամեն ինչ կախված է այն մասնագետից, ովքեր քարտեզի վրայից դուրս են բերում կոսրդինատներ և մուտքագրում սարքավորում, սարքավորումը կատարում է միայն մարդու հրահանգները։