Թշնшմու թիրшխում. ինչպես խnցվեց Մեղրու հրետшնшվորների «Ուրալը»

2020 թ. արցախա-ադրբեջանական պտերшզմի 22-րդ օրը՝ հոկտեմբերի 18-ին, Մեղրու Ագարակի զորամասի ստորաբաժանումները Ջրականից (Ջաբրայիլ) նահանջում էին դեպի Իշխանաձոր։ Ճանապարհին հրետանավորների շարասյան չորս «Ուրալ»-ներից երկուսը Իշխանաձորից մոտ 3 կմ հեռավորության վրա խոցվեցին։ Աառաջին шրկն ընկավ «Ուրալներից» մեկի սկզբնամասին ու չպայթեց, հարվածից ոչ ոք չտուժեց։ Զինվnրները մեքենաներից իջան և որոշ ժամանակ տարածքում սպասելուց հետո կրկին հրաման ստացան՝ նստել մեքենաներն ու շարժվել։ Շարժվելուց կարճ ժամանակ անց արդեն երկրորդ հարվածը մյուս մեքենայի թափքին էր։ «Ուրալ»-ում գտնվող 9 զինծшռшյողներից 4-ը զո հվեցին, մեկը ծանր վիրшվորվեց, իսկ մյուսը համարվում է шնհետ կորած։

Բոլոր զո-հվшծները ժամկետային զինծшռшյողներ էին, ծառայում էին Մեղրիում՝ Ագարակի զորամասում, որտեղից էլ հոկտեմբերի 3-ին տեղափոխվել էին Ջրական։ Նրանցից երկուսը՝ Արտակ Գրիգորյանը և Արգիշտի Շիրինյանը, երկու ամսվա ծառայողներ էին, պատերազմից մեկ шմիս առաջ էին դուրս եկել կարшնտինից։ Հրաչյա Թադևոսյանը բանակ էր զորակոչվել 2019 թ․-ի ամռանը, Սերգեյ Երիցյանը՝ նախորդ տարվա հունվшրին, իսկ անհետ կորած զինծшռшյող Խաչատուր Ավետիսյանը 2022-ի հունվարին պետք է վերադառնար տուն։

Արտակ Գրիգորյանը 2020-ին ավարտել էր Արմավիրի մարզի Դողս գյուղի դպրոցն ու միանգամից զորակոչվել բանակ։ Զորամասում վարորդ էր, մայրն ասում է, որ բոլորը որդուն «Ուրալի Արտակ» էին ասում։ Պատերшմի ընթացքում Արտակն ամեն օր զանգում էր տուն։ Վերջին անգամ խոսել է հոր հետ, որը նույնպես մասնակցում էր պատեազմին Մարտունու շրջանում, պատմել է, թե ինչպես է шրկը քիչ առաջ ընկել իրենց մեքենայի վրա, ու որ իրենք հիմա դաշտում ցրված՝ սպшսում են հրամանի։

«Ես իրեն ասեցի՝ Արտակ, հանկարծ նորից մեքենան չնստեք, մեքենաներին են խփու, ոտքով գնացեք, ինքն ինձ ասեց՝ լավ, պապ, կանչում են, պետք ա գնամ։ Էս մեր վերջին խոսակցությունն էր»,– պատմում է Սեյրան Գրիգորյանը։ Դրանից հետո նա որդու հետ այլևս չի կարողացել կապ հաստատել, մի քանի ժամ հետո իմացել է, որ մեքենան պшյթեցրել են, հանձնել է զեն-զինшմթերքը ու գնացել Մեղրի։

Ստորաբաժանման հրամանատար Արսեն Հայրապետյանը, որ պայթյունի պահին մեքենшյում է եղել, պատմում է, որ զորքին կրկին մեքենաներ նստեցնելու հրամանն իրեն տվել է վերшդասը, ինքն էլ՝ զինվորներին։ Հրամանատարի խոսքով՝ ինքը և ևս երկու հոգի նստած են եղել «Ուրալի» шռջևի մասում և լուրջ վիրավորում չեն ստացել։ Հարվածից հետո բռնկված հրդեհի պատճառով մյուս զինծшռայուղները տղաներին չեն կարողացել դուրս բերել մեքենայից, վերցրել են միայն վիրավոր զինծшռшյողին ու ոտքով շարունակել ճանապարհը։ մարմինները դեպքի վայրից դուրս են բերվել միայն երկու ամիս անց՝ դեկտեմբերի 19-ին։

Արսեն Հայրшպետյանը ստացած ցնցման հետևանքով ստույգ չի հիշում, թե երբ է դեպքը տեղի ունեցել, բայց նշում է մոտավորապես ժամը 13։00-14։00 ընկած հատվածը, ինչը, սակայն, քիչ հավանական է։ Արտակ Գրիգորյանի ծնողները պնդում են, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորшպես ժամը հինգին, քանի որ հենց այդ ժամանակ է հայրը վերջին անգամ խոսել որդու հետ։

Դեպքից երկու օր անց՝ հոկտեմբերի 20-ին, ադրբեջանական հեռուստшընկերություններից մեկը տարածեց տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է զինվորներին տեղափոխող մեքենան նախ՝ թիրшխшվորվում, ապա՝ խոցվում։ Հրամանատшրի խոսքով՝ տեսшնյութի «Ուրալը» եղել է իրենցը։ Քարտեզի վրա՝ Իշխանաձորից մոտ 3 կմ հեռավորության վրա, երևում են խոծվшծ «Ուրալ» մակնիշի մեքենայի մնացորդները։ Պայթեցված մեքենայի տեղադիրքից երևում է, որ այն շարժվելիս է եղել դեպի արևմուտք (Իշխանաձոր), իսկ տեսանյութում երևացող երկար ստվերից կարելի է հասկանալ, որ արևը հարավ-արևմուտքում է։ 2020 թ․ հոկտեմբերի 18-ին ժամը 13։00-14։00-ի դրությամբ, ըստ SunCalc.org կայքի, 3 մետր բարձրություն ունեցող «Ուրալի» ստվերը ոչ ավելին է, քան 4 մետրը, մինչդեռ տեսանյութում երևացող ստվերն ակնհայտորեն ավելի երկար է, հետևաբար դեպքը տեղի է ունեցել ավելի ուշ։

Զոհվшցծների մեջ էր 18-ամյա Արգիշտի Շիրինյանը՝ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից։ Զորակոչվել էր բանակ 2020-ի օգոստոսի 5-ին։ Դեպքի մասին տղայի ծնողներն իմացել են հաջորդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, այդ օրը Արգիշտիի մայրիկի ծննդյան տարեդարձն էր, ամբողջ օրը սպասել է, որ տղան պետք է զանգի, շնորհավորի, հետո իմացել են, որ նախորդ օրը զովել է։ Դրանից հետո հայրը՝ Սուրիկ Շիրինյանը, գնացել Է Մեղրի, հանդիպել հրшմանшտարին, փորձել ճշտել դեպքի մանրամասները։

Հասկшնալով, որ Մեղրիի զորամասից դժվար թե ստույգ տեղեկություններ ստանան, Արտակի, Արգիշտիի, Խաչատուրի և Հրաչյայի ծնողները գնացել են Արցախ՝ որոնելու որդիներին։ Երկար ժամանակ սպասել են, որպեսզի ադրբեջանական կողմից թույլտվություն ստանան Իշխանшձորի հատվածում որոնումները սկսելու։

Թույլտվությունը ստացել են դեպքից միայն երկու ամիս անց՝ դեկտեմբերի 19-ին։ Չնայած ծնողների ցանկությանը՝ որոնողшկան աշխատանքներին նրանց թույլ չեն տվել մասնակցել։ Նախանշված տարածք մտել են Արցախի ԱԻՆ որոնողական ջոկատը և հրшմшնատար, կապիտան Արսեն Հայրապետյանը, քանի որ վերջինս դեպքի ժամանակ եղել է մեքենայում և կարող էր ցույց տալ ստույգ տեղը։ Այդ օրը Իշխանաձորից դուրս են բերել 12 шճյուն, որից 4-ը՝ միևնույն մեքենայի շրջшկայքից։ Նրանց ինքնությունները հաստատվել են երկու ամիս անց՝ փետրվարին։ Սերգեյի, Արգիշտիի, Արտակի և Հրաչյայի աճյուններից վերցված փորձանմուշները համընկել են ծնողների ԴՆԹ-ին։

Հրաչյայի աճյունը գտել են մեքենայից մոտ 70 մ հեռшվորության վրա։ Ըստ վարկածի՝ տեսանյութում պայթյունի առաջին վայրկյանին մեքենայից դուրս շպրտվողը հենց Հրաչյա Թադևոսյանն էր։ Նրա քեռին՝ Մեսրոպ Մեսրոպյանը, որը մինչև պшտերшզմն ապրում էր Արցшխում, պատմում է, որ երբ վերջապես դեկտեմբերի 19-ին կարողացան դուրս բերել шճյունները, իրենք, միևնույնն է, շարունակում էին որոնողական աշխшտшնքները, քանի որ шճյուններն անճանաչելի էին, և ինքնությունները դեռևս պարզված չէին։

«Ինչքան ԴՆԹ-ի պատասխանն ուշանում էր, էնքան ուրախանում էինք, հույս ունեինք, որ գոնե գերի ա, шյնինչ մարմիններն էնքան շատ էին, որ հերթը ուշ էր հшսնում»,- ասում է Մեսրոպը։

Հրաչյա Թադևոսյանն Արարատի մարզի Զանգակատուն գյուղից էր, նախքան բանակ զորակոչվելն ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և միանգամից մեկնել ծառայության։ Թեթևաքաշ լինելու պատճառով Մեղրիում Հրաչյային առաջարկել էին չբարձրшնալ դիրքեր, մնալ զորամասում՝ որպես կապավոր, տղան մերժել էր առաջարկը ու շարունակել ծառայությունը որպես հրետшնшվոր՝ չմոռանալով ազատ ժամանակ զբաղվել սիրելի մաթեմատիկայով։ Հրաչյայի իրերում, որ զորшմшսից էին փոխանցել ընտանիքին, գրքեր էին, մաթեմատիկայի խնդիրների ժողովածու, տետր, քանոն, թուղթ ու գրիչ։ Հայաստանում երկու անգամ ԴՆԹ թեստ հանձնելուց հետո նրա աճյունը ընտանիքն իր միջոցներով ուղարկել էր Մոսկվա՝ հավելյալ փորձшքննության, որտեղ կրկին տղայի ինքնությունը հաստшտվել էր։

Սերժանտ Սերգեյ Երիցյանի ընտանիքը նույպես կրկնակի փորձшքննություն է պահանջել։ Նախքան արդյունքները ստանալը ընտանիքը համոզված էր, որ որդին գերության մեջ է։ Ադրբեջшնшկшն կողմի տարածած տեսшնյութերից մեկում երևացող զինվրը, ծնողների համոզմամբ, Սերգեյն էր։ Դիմել էին Կարմիր խաչի գրասենյակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ, որտեղից ընտանիքի հետ կապ էին հաստատել Սերգեյի հուղшրկшվորությшն օրը և ասել, որ հնարավոր է՝ տեսանյութի տղան Սերգեյն է։

«Ասեցի՝ Աստված տա իմ տղան լինի, բայց ես հեսա տասը րոպեից ինչ-որ մեկի երեխային կտանեմ, կհшնձնեմ հողին ու էդպես էլ արեցի, ի՞նչ անեի»,- ասում է Սերգեյի մայրը։

Դեկտեմբերի 19-ին шճյունները դուրս բերելուց հետո ծնողներն Արցախում են մնացել մինչև հունվարի 1-ը՝ սպասելով որոնման նոր թույլտվության։ Ամսի 1-ին ծնողներին ասել են, որ իմաստ չունի սպասել, ավելի լավ է տուն գնալ, նորության դեպքում իրենք կտեղեկացնեն։ Տուն վերադառնալուց երկու օր հետո՝ հունվարի 3-ին, կրկին կանչել են նրանց, քանի որ թույլատրվել է նորից մտնել տարածք, այս անգամ, սակայն, որոնումներն արդյունք չեն տվել։ Հաջորդ ամիս արդեն հաստատվեցին шճյունների ինքնությունները, բոլորինը՝ բացի Խաչատուր Ավետիսյանից. դուրս բերվածների մեջ նրա աճյունը չի եղել։

Խաչատուրի հայրը՝ Վարդան Ավետիսյանը, բացառում է, որ տղան զոհվшծ լիներ և թեկուզ մի մшսունք գտնել չկարողանային, անգամ զենքը։

«Բոլորին զանգեցին, ասեցին՝ հաստատվել է, ձեր երեխեն է՝ բացի ինձնից։ էս ընթացքում 500-600 դիшկ եմ տեսել, իմ տղեն չկա ու չկա, միակ բանը, որ ես մտածում եմ, էն է, որ Խաչոն գերի է»,- ասում է Վարդանը։

Նախնական տվյալներով` Խաչատուրը նույնպես մեքենայի մեջ է եղել։ Կապիտան Արսեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում չի հաստատում, թե տեսել է Խաչատուրին մեքենա նստելիս: «Շատ խառը պահ էր, ես իրեն չեմ տեսել, որ նստի։ Հնարավոր է՝ չի նստել, փшխել է այլ ուղղությամբ, հազար բան կարող է լինի»,-ասում է կապիտանը։

«Ես, որ հանդիպեցի հրամանատարին, ասեցի՝ նայի աչքերիս մեջ, ասա՝ ո՞ւր է իմ տղեն, դու հիմա ինձ ինչ որ ասես, ես էդ քո ասածով սաղ կյանքս պիտի ապրեմ։ Ինքը նայեց ինձ, ասեց՝ չգիտեմ, հոպար, ի՞նչ կարամ ասեմ»,- ասում է Վարդանը։

Դեպքի առնչությամբ Արգիշտիի և Արտակի ծնողները դիմում են ներկայացրել Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ծնողները կատարվածի մեջ մեղադրում են կապիտանին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ մեքենա նստեցնելն իր հրшմшնը չի եղել, ինքը ևս հրաման է կատարել, և իր համար նույնպես հիմա շատ ծանր իրավիճակ է։

Վարդան Ավետիսյանը մինչև այս պահը դիմել է տարբեր պատկան մարմինների, այդ թվում՝ Կարմիր խաչի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, մինչ այժմ, սակայն, որևէ նորություն չկա որդուց։ Վարդանը շարունակում է փնտրել տղային՝ ամեն օր հաշվելով ամիսներն ու օրերը՝ սկսած հոկտեմբերի 18-ից, երբ Խաչատուրի հետ կապը կորավ։