Կապանի համայնքապետը հայտնում է, որ Կապան-Գորիս ճանապարհի խնդրահարույց հատվածի բացման շուրջ բանակցություններն այսօր ավարտվել են։
Արդյունքում, ճանապարհը շարունակում է փակ մնալ։
Հիշեցնենք, որ երեկ գիշերվանից արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի միջպետական ճանապարհին. ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը: Այնուհետև նաև՝ Շուռնուխի ճանապարհը։
Հայ սահմանապահներն ու ռուս խաղապահները բանակցություններ են վարում, սակայն արդյունքի չեն հասել։ Ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը: