«Շնորհավոր, ցավդ տանեմ,». Ինչպես են Ֆիլիպ Կիրկորովն ու Դիմա Բիլանը հայերենով շնորհավորում «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանին. VIDEO

Երեկ երգիչ Սարո Գեւորգյանը «Նոր Ալիք 2021»-ում Հայաստանին հաղթանակ պարգևեց։ Երգիչը շարունակում է շնորհավորանքներ ու ջերմ բարեմաղթանքներ լսել ոչ միայն հետեւորդներից եւ ընկերներից, այլեւ՝ ժյուրիի ամենաազդեցիկ անդամներից:

Նա մի տեսանյութ է հրապարակել, որում երեւում է՝ որքան են հայ երգչով տպավորված ռուսական շոու -բիզնեսի հայտնի արտիստներ Դիմա Բիլանն ու Ֆիլիպ Կիրկորովը:

«Ազնիվ խոսք, հիասքանչ ես երգել»,-նշում է Բիլանը, իսկ Ֆիլիպ Կիրկորովը հայ մասնակցին դիմում է հենց հայերենով՝ «Ցավդ տանեմ», այնուհետեւ՝ շարունակում՝ «շնորհավորում եմ»:

Ի դեպ, Կիրկորովը Հայաստանի ներկայացուցչով տպավորված է եղել դեռեւս 1-ին եւ 2-րդ մրցութային օրերի նրա կատարումներից հետո: Մրցութային 2-րդ օրվա հաղթանակից հետո Սարոն հրապարակում էր արել, որի ներքո ռուսական շոու-բիզնեսի արքան մեկնաբանություն էր թողել՝ «Հաջողություն քեզ»:

Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը «Նոր Ալիք» մրցույթում հաղթել է 267 միավորով: Երգիչը մրցույթի առաջատարն է՝ սկսած մրցութային առաջին համերգից: