Ահա, թե ինչու է «շիշ բռնողի» լեզուն այդքան երկար. Ի՞նչ պայմшններում ու ո՞ւմ միջնորդությամբ  է բանակում ծառայել Հայկ Սարգսյանը

Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձավ բանակից ազատվածներին՝ հայտնելով, որ այն նախարարները, ում օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, դավաճաններ են: Արդյունքում, նրա և Սեյրան Օհանյանի միջև միջադեպ տեղի ունեցավ:

Ժամանակ-ը ուշագրավ մանրամասներ է իմացել Հայկ Սարգսյանի ծառայության մասին: Հայկ Սարգսյանը բավականին արտոնյալ պայմաններում է ծառայել հայկական բանակում: Նա իր ծառայությունն իրականացրել է զինվորական դատախազության Գորիսի կայազորի վարչական շենքում, որն, ըստ էության, բուն զինվորական ծառայության հետ կապ չունի: Այդ ստորաբաժանումներում ծառայության են անցնում հայտնի հայրիկների կամ լավ միջնորդներ ունեցող անձինք: Ավելին՝ գիշերը զինվորները հիմնականում տուն են գնացել, առավոտյան կայազորի պաշտոնյաները տարել են իրենց հետ ծառայության՝ վարչական շենքում:

Հայկ Սարգսյանի համար միջնորդել է ներկայումս սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը:

Այս տեղեկությունը փորձել են ճշտել անձամբ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարից: Ի պատասխան, նա հայտնել է.

«Հայկ Սարգսյանի բանակում ծառայելու ժամանակահատվածում ես աշխատել ու ապրել եմ Ռուսաստանի դաշնությունում եւ Հայաստան եմ վերադարձել 2018 թվականի հեղափոխությունից հետո: Որեւէ առնչություն չեմ ունեցել Հայկ Սարգսյանի բանակի ծառայության կազմակերպման գործընթացի հետ»:

Ուսումնասիրելով Շատվորյանի աշխատանքային գործունեւթյունը նա 2013 – 2017թթ եղել է «Բոնի Ֆրի» ՍՊԸ հիմնադիր տնօրեն:

Հայկ Սարգսյանի արտոնյալ ծառայությունն իրականացվել է ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի օրոք:

Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, բանակում չի ծառայել, իսկ թե ում միջնորդությամբ չի ծառայել, ևս կասկածի տեղիք է տալիս: