ՇՏԱՊ. Գիշերն  ադրբեջшնցիները փակել են Կապան-Գորիս միջպետшկան ճանապարհը՝ շրջափшկելով մոտ 40 հայկшկան մեքենա… մինչև այս պահը հրաժարվում են բացել ճանապարհը

Այս գիշեր արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի միջպետական ճանապարհին. 2 ժամից ավելի ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը:
Այդ հատվածում են մնացել մոտ 40 մեքենաներ, որից 25-ը մարդարար, որոնցում եղել են երեխաներ, ֆեյսբուքի իր էջում գիշերը գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«ՀՀ սահմանապահ զորքերը ռուս խաղապահների հետ տեղում են, սակայն, ինչպես ինձ փոխանցեցին, ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը:

Թե ի՞նչ է տեղի ունեցել՝ ինձ փոխանցված շրջանառվող վարկածները չեմ հրապարակում եւ սպասենք պաշտոնական պարզաբանումներին», — գրել է նա։

Դրանից մի փոքր անց եղեկացրեցին, որ ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին շարասյունով հանել են շրջափակման մեջ հայտնված բոլոր մեքենաները։

Այնուհետև պաշտոնական գրառում կատարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը.

«Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ:

Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը:

Այդքան զգուշացնում եմ այս վտ անգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հան ցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:

Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հան ցա գործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ:

Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ և նրանց ջանքերով քաղաքացիկան մեքենաները դուրս են բերվել:

Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել:
Վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկվեն համապատասխան միջազգային մարմիններին»,-գրել է նա