«Արթուրիկի վրա որ տիկինս ձայն էր բարձրացնում, արտասվում էր». Վահե Հակոբյան

«Ես նկատեցի, որ էն Արենը Մկրտչյանն ինչ-որ ոգեւորվել էր, ոտիկներով ինչ-որ բաներ էր անում հեռվում,  հետո իրեն գրկեցին, հանեցին դուրս»,-այս մասին օգոստոսի 25–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանն՝ անդրադառնալով իր կնոջ ղեկավարած լրատվամիջոցում աշխատած՝ ներկայից ՔՊ–ական պատգամավորներ Արեն Մկրտչյանի, Արթուր Հովհաննիսյանի, Հայկ Կոնջորյանի պահվածքին՝ ԱԺ–ում իր մասնակցությամբ ծեծկռտուքին։

Իսկ Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ ասաց.

«Էն Արթուրիկը, որ կա, իրա վրա, որ տիկինս ձայն էր բարձրացնում, ինքն արտասվում էր»: