ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով Գեղամ Նազարյանը տեղափոխվել է հիվանդանոց. վտանգ կա, որ…

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը  հիվшնդանոցում է, որտեղ աչքի ստուգում է անցնում:

Արմենպրեսի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ Նազարյանի աչքը վնասվել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետևանքով:

«Տեսնենք ինչ կլինի, բժիշկների եզրակացությունը դեռ չկա»,- ասաց Մանուկյանը:

Հարցին, թե հնարավոր է աչքը վիրահատեն, Մանուկյանը դժվարացավ պատասխանել, նշելով, որ պետք է սպասել եզրակացությանը:

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի աչքը:

Օգոստոսի 25-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ նետեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են: Շիշը նետել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Այնուհետև դրան հաջորդեց ևս մեկ միջադեպ, որը վերածվեց պատգամավորների միջև ծեծկռտուքի: Ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, երբ պատգամավորներից մեկը տեղից սկսեց կորգոռալ, իր հերթին Վահե Հակոբյանն արձագանքեց. «արա-ն դու ես, այ տվար»:

Այդ արտահայտությունից հետո նորից խորհրդարանում իրավիճակը  թեժացավ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց, որին էլ հաջորդել է պատգամավորների միջև ծեծկռտուքը, որի ընթացքում էլ վնասվել է Գեղամ Նազարյանը: