ԱԺ-ում. իրավիճակը չի հանդարտվում ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մթնոլորտը խորհրդարանում չի լիցքաթափվում։ Կրկին վիճաբանություն ծագեց նիստերի դահլիճում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդհատեց նիստի ուղիղ հեռարձակումը՝ հայտարարելով ընդմիջում։

Մինչ այդ ելույթով հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ դատապարտելով իշխանություններին հասարակության մեջ բաժանարար գծեր սահմանելու համար։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձեց՝ պնդելով, թե իրենք գնացել, «մեռել ու կռիվ են արել» թե՛ քաղաքական դաշտում, թե՛ պատերազմում։

Դահլիճում աղմուկ բարձրացավ, Վահե Հակոբյանը ելույթը շարունակեց՝ մատնացույց անելով դատական և իրավապահ համակարգերը իրեն ենթարկեցնելու և իր շահերին ծառայեցնելու իշխանության փորձերը՝ նշելով, որ երկրում քաղբանտարկյալների առկայությունն ու նմանատիպ երևույթները բռնապետություն հաստատելու նպատակով են արվում։

Դահլիճից կրկին բացականչություններ լսվեցին, ծագեց վիճաբանություն։