Տեր Աստված, ինձ արժանացրիր ընտանիքի մայր լինել, երեխաներ պարգևեցիր, նրանց կյանք պարգևեցիր Քո անհուն սիրով:
Հա՜յր Աստված, ես կանգնած եմ քո առաջ ծնողական ամենաբարի զգացումներով լեցուն, իմ երեխաների բարին կամենալով, բարեգութ Հայր, թող ամեն բան Քո բարի կամքով լինի:
Օգնիր ինձ, որ երբեք չձшնձրանամ երեխաներիս դաստիարակության գործում:
Աղաչում եմ Քեզ. պարուրիր նրանց Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:
Մի զր կիր նրանց հանապազորյա հացից և տուր նրանց այն ամենը ինչ որ անըհրաժեշտ է նրանց:
Եվ խնդրում եմ, ողորմած եղիր նրանց հանդեպ, եթե անգիտակցաբար մեղանչեն Քո առաջ, քանի որ մարդ են՝ մեղանչական բնույթով:
Ներիր նրանց երիտասարդության մեղքերն ու հանցանքները: Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում:
Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ և պահպանի նրանց ամեն դժբախտությունից և չար ճանապարհից: Բարերար Աստված, դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր, նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում և լինեն հենարանն իմ ծերության:
Քո ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դատաստանի օրը կանգնել Քո առաջ, անարժան համարձակությամբ ասելու.
«Ահա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ»:
Ամեն