Այս դեպքը տեղի է ունեցել 1975 թվականին ։ Ես այն ժամանակ սովորում էի ութերորդ դասարանում: Ուսուցիչները հավաքվեցին մեր դասարանում և զգուշացրեցին, որպեսզի մենք լուրերը չտարածենք և ոչ ոքի չպատմենք այն մասին, ինչը տեղի է ունեցել, նույնիսկ մեր ծնողներին:
Մեր դասարանում սովորում էր մի հասարակ աղջիկ՝ Կատյա Յագոտկինան: Նա ոչնչով չէր տարբերվում աշակերտներից։ Սովորում էր ինչպես բոլոր աղջիկները, չորսերով և հինգերով: Երազում էր ապագայի մասին, ինչպես բոլոր դեռահասները։
Նա ուներ միայն մեկ ընկերուհի,որը նիհար և հիվանդոտ աղջիկ էր:Նրա անունը Սվետկա էր: Դասամիջոցները նրանք անցկացնում էին միասին։ Դասերը նույնպես միասին էին անում: Եթե նրանք ստանում էին հինգ, ապա երկուսն էլ: Եթե խնդիրներ էին լինում, ապա երկուսն էլ ունենում էին:
Ուսուցչուհին ինչ-որ բան էր բացատրում գրատախտակի մոտ։ Եվ այստեղ Սվետկան, Կատյայի ընկերուհին, ընկնում է հատակին և չի շարժվում: Դա միայն ֆիլմերում է, որ երեխաները շտապում են օգնության։ Մեզ մոտ ամեն ինչ հակառակն էր։ Երեխաները վախեցած նման տեսարանից, հեռու կանգնեցին հատակին ընկածից: Միակն, ով շտապեց օգնել աղջկան ՝ վախեցած ուսուցիչն էր:
— Միխայլով, գնա ջուր բեր, բանկան ծաղիկների մոտ է: Անդրեևա, կանչիր տնօրենին և շտապօգնություն թող զանգեն։
Երեխաներն առանց մտածելու շտապեցին կատարել ուսուցչի հրահանգը: Սվետկան պառկած էր առանց շարժման։ Ջուր բերեցին և ուսուցչուհին սկսեց ձեռքով սրբել աղջկա դեմքը։ Տնօրենը վազելով եկավ: Որոշ ժամանակ անց շտապօգնություն եկավ և մեզ բոլորիս խնդրեցին դուրս գալ դասարանից։
Մենք սպասում էինք միջանցքում։ Միայն Կատյան կանգնած էր բոլորից առանձին: 10 րոպե անց բրիգադը դուրս եկավ ամբողջ կազմով։ Սվետան չկար: Բժիշկը մոտեցավ ուսուցչուհուն.
– Զանգահարեք ոստիկանություն:
— Ինչ է պատահել նրա հետ։
— Նա արդեն քսան րոպե մե ռած է։
Բժիշկն այնպես ասաց, որ երեխաները չլսեն։ Լիակատար լռություն տիրեց։
— Սվետկա,– բղավեց Կատյան և նետվեց դասարան:
— Կատյա չի կարելի ։ Չի կարելի այդտեղ, – բղավեց ուսուցչուհին։
Բայց Կատյան արդեն վազել էր դասարան և մոտեցել պառկած ընկերուհուն: Մեկ վայրկյան նա կանգ առավ և ընկավ ընկերուհու կրծքին։
— Սվետկա ապրիր, – կրկնում էր նա նույն խոսքերը, անսահման թվով անգամ, — Ապրիր, ապրիր։
Ուսուցչուհին բռնեց Կատյայի ձեռքը և սկսեց նրան հեռացնել ընկերուհուց ։
– Թողեք նրան, – ասաց բժիշկը։
Անցավ ևս հինգ րոպե։ Ընկերուհիների կողքին լուռ կանգնած էին ուսուցչուհին և բժիշկը։ Եվ այստեղ Սվետայի ձեռքը շարժվեց: Կատյան նստեց Սվետայի մոտ և սկսեց շոյել նրա դեմքը: Սվետան բացեց իր աչքերը:
— Բայց դա հնարավոր չէ, – շշնջաց բժիշկը։
Ինչ սկսվեց կատարվել այդտեղ, պետք է տեսնեիք: Սվետկային պատգարակով դպրոցից տարան։ Հաջորդ օրը Կատյան չեկավ դասի: Ծնողներն էին խնդրել: Ասել էին, որ ուժ չունի: Իսկ մեզ ուսուցիչները հավաքեցին և զգուշացրին, որ շատ բան չխոսենք։
Մեկ շաբաթ անց Կատյան ու Սվետկան միասին նստած էին դասարանում։ Ինչ էր դա: Ինչպես նա կարողացավ վեր ակեն դան ացնել ընկերուհուն: Բնության օրենքներով նման բան հնարավոր չէ ։
— Չգիտեմ, – պատասխանում էր Կատյան, – ուղղակի ես շատ էի ուզում, որ Սվետան ապրի։