Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե ինչ նկատի ունեն պրո ֆեսիոնալ բա նակ ասելով

Հայաստանն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բա նակի, էականորեն կփոխվի ժամ կետ ային և զոր ահա վաքային զի նծառ այության կառուցվածքը:

«Հայտնի է, որ, հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի որոշ նրբություններ, մենք պա յմանա գրային հիմունքով զի նվորական ծառ այ ության ենք ներգրավում այլ գործով և մասնագիտություններով զբաղվող մարդկանց, որոնք ծառայում են ամսվա մեջ որոշակի հատված, իսկ մյուս հատվածում զբաղվում են իրենց գործերով: Իսկ պրո ֆես իոնալ բանակ ասելով՝ մենք նկատի ունենք, որ զի նվ որը զի նվ որ է օրվա մեջ 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր, ամսվա մեջ 30, 31, 28 կամ 29 օր, տարվա մեջ 12 ամիս: Եվ զի նվ որի գործը, ըստ էության, ռա զմ ավար ական հեռանկարում մենք չենք տեսնում սահմանի պահ պան  ությունը: Սա հմանի պահպանությունը պետք է վերապահվի սա հմ անա պահ զո րքե րին, իսկ զի նվ որը պիտի գտնվի մշտական տեղակայման վայրում իր աշխատանքային ժամին և զբաղվի իր մար տա կան պատրաստականության շարունակական բարձրացմամբ, և այդ գործընթացը պետք է ունենա շարունակական բնույթ»:

Նա ընդգծեց, որ սա հմա նների պահպանությունը սա հման ապա հների կողմից իրականացնելու գաղափարը կյանքի է կոչվելու խա ղաղ դարաշրջան բացելու համատեքստում՝ շեշտելով, որ այդ գործընթացը ոչ միանգամից է լինելու, որովհետև սա հմա նապ ահի առկայությունը սա հմա նին խա ղաղ ության խորհրդանիշ է:

«Պրո ֆես իոնալ բա նա կը, որը մշտապես տեղակայված է մշ տա կան տեղակայման վայրերում և զբաղված է միայն մարտական պատ րաս տականության, գրա գիտության, պրոֆեսիոնալ հմտությունների զարգացմամբ, կիրառվում է միայն այն ժամանակ, երբ տեղի է ունենում հար ձակում Հայաստանի վրա: Մնացած բոլոր դեպքերում բա նակը շարունակում է մնալ մշտական տեղակայման վայրերում, զո րա վարժարաններում»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով ժամ կետային զի նծա ռայության ժամկետը և կառուցվածքը փոխելու մտադրությանը՝ վարչապետն ընդգծեց, որ որոշել են  ավելի մեծ ուշադրություն դարձնել պահեստ ազ որի պատրաստ ական ության բարձրացման աշխատանքներին:

«Գիտեք, որ վաղվանից եռամսյա վարժական հա վաք ներ են տեղի ունենալու, և այդ վար ժական հավ աք ներով մեկնարկ ում է ակտիվ պա հեստ ազոր ունենալու գործընթացը»,- ասաց նա: