8 զարմшնալի միջոց, որոնք ձեզ կօգնեն առավոտ շուտ հեշտությшմբ արթնանալ

Առավոտյան ոչ բոլորն են կարողանում հեշտությամբ արթնանալ: Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր տարբերակներ, որոնք քեզ կօգնեն միшնգամից արթնանալ:

Արհեստական արևածագ ստեղծիր ննջասենյակումդ` հատկապես մութ առավոտները

Լուսային այս արհեստական հարմարանքները կլցնեն քո սենյակը արևի ճառագայթներով: Սա կօգնի քեզ հատկապես ձմռանը, երբ արթնանալը չափից ավելի դժվար է լինում մութ առավոտյան:

Արթնացիր արդեն պատրաստի սուրճի բույրից, որը հենց քեզ համար է պատրաստվել

Ավտոմատ զարթուցիչ գնիր, որը կանջատվի միայն իրեն բռնելու դեպքում

Այս զարթուզիչները զանգը տալուն պես սկսում են շարժվել սենյակի մի ծայրից մյուսը: Անջատելու համար հարկավոր է վազել սենյակով մեկ` նրան  բռնելու համար:

Ներբեռնիր մի զարթուցիչ ծրագիր, որը ամեն անգամ այն անջատելիս գումար կգանձի

Քնիր 10րոպե պակաս կամ վճարիր։ Դու որոշիր:

Զարթուցիչիդ աշխույժ երգ կամ երաժշտություն դիր

Կարող ես դնել Բիյոնսեի կամ այլ երգչի երգերից մեկը, որը կօգնի քեզ մահճակալից անմիջապես վեր կենալ:

Հանգստյան օրերին արթնացիր այն նույն ժամին, ինչպես արթնանում ես աշխատանքային օրերին

Ինչքան էլ որ շատ ես ցանկանում ավելի երկար քնել շաբաթ և կիրակի առավոտները, բայց միևնույն ժամին արթնանալով` քեզ համար շատ ավելի հեշտ կլինի արթնանալ երկուշաբթի առավոտյան:

Սառը ջրով լի շիշ դիր սեղանին գիշերը:

Դատարկ ստամոքսով ջուր խմելը կնպաստի արագ նյութափոխանակությանը և կօգնի քեզ զգալ շատ թարմ և արթուն:

Քեզ համար մրցանակ սահմանիր` շուտ արթնանալու դեպքում

Գիշերը մի հոյակապ նախաճաշ պատրաստիր և ,առավոտյան շուտ արթնանալով, ինքդ քեզ հյուրասիրիր: