Հազը տարվա այս եղանակին շատ տարածված խնդիր է, որի դեմ մարդիկ սովորաբար պայքարում են դեղամիջոցների օգնությամբ, սակայն կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք շատ ավելի հասանելի են և անվնաս, քանի որ պատրաստվում են բնական բաղադրիչներից, որոնք կան յուրաքանչյուրի խոհանոցում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հազի դեմ երկու ժողովրդական դեղամիջոց, որոնք կօգնեն մեղմել հազն՝ առանց կողմնակի բարդություններ առաջացնելու:
1 ճաշի գդալ կոճապղպեղի արմատը լցնել թերմոսի մեջ, ավելացնել 1 բաժակ եռման ջուր և թրմել 40 րոպե: Պատրաստի թուրմին ավելացնել մի կտոր կիտրոն ու խմել որպես թեյ:
1 ճաշի գդալ մանանեխի փոշուն ավելացնել 2 ճաշի գդալ հեղուկ մեղր ու լավ խառնել: Ստացված խառնուրդը քսել կրծքավանդակին, ծածկել պոլիէթիլենային թաղանթով, ապա նաև տաք բրդյա կտորով, և թողնել կոմպրեսը 30 րոպե:
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ med2.ru