Հայաստանը ռուսական ազդեցության ուղեծիրից թուրքական պատուհանով դուրս է գալիս դեպի Եվրոպա.«Գազետա ռու»

«Փաշինյանը Թուրքիային կոչ է անում դիվանագիտական հարաբերություններ հաստատել» ենթավերնագրով է սկսվում «Գազետա ռու» ռուսական կայկի քաղաքական մեկնաբան Վլադիմիր Կուլագինի ծավալուն նյութը, որում ասվում է.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկության մասին: Փորձագետների կարծիքով, Անկարան պատրաստ կլինի դա անել միայն այն դեպքում, եթե իր մի շարք պայմաններ բավարարվեն, ինչը կհանգեցնի Հայաստանի կողմից նոր տարածքների կորստի: «Գազետա ռու»-ն ուսումնասիրել է, թե որքանով է իրատեսական երկու երկրների հաշտեցումը և արդյոք ռիսկեր կան Ռուսաստանի համար:

Ինչու՞ է Հայաստանին պետք Թուրքիայի հետ բարեկամությունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ կրկին հայտարարեց, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների: Կառավարության նիստում նա ասաց, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և 1993 թվականից փակ միջպետական սահմանը, վատ է անդրադառնում տարածաշրջանի կայունության վրա:

«Գազետա ռու»-ին հարցազրույց տված փորձագետները կարծում են, որ Երևանը ձգտում է լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ`պայմանական արևմտյան աշխարհին ինտեգրվելու նպատակով:

«Սա պարադոքս է, բայց Փաշինյանը և իր թիմը Թուրքիային դիտարկում են որպես պատուհան դեպի Եվրոպա: Ահա թե ինչու Փաշինյանի թիմի առանցքային դեմքերը պատերազմից անմիջապես հետո հայտարարեցին Թուրքիայի հետ համագործակցության հաստատման և «հաղթող կողմի հետ երկխոսության» անհրաժեշտության մասին»,-հիշեցնում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Այս աշխարհայացքը քաղաքագետը բացատրում է Փաշինյանի անձով, որը, որպես քաղաքական գործիչ, ձևավորվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարների ազդեցության ներքո: Նրա համար Թուրքիայի հետ հարաբերությունների թեման առանցքայիններից մեկն էր:

«Տեր-Պետրոսյանը և նրա թիմի անդամները, այդ թվում՝ Փաշինյանը, այն գաղափարի կողմնակիցներն են, որ առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված խնդիրների վերջնական լուծման հայկական պետականությունը չի կարող կենսունակ լինել: Առաջին նախագահի թիմը խորապես համոզված էր, որ եթե չլինեին Անկարայի և Բաքվի հետ հակամարտությունները, ապա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում Հայաստանին, իբր, ոչ մի երկիր չէր սպառնա: Չնայած պրակտիկան ապացուցում է, որ դա այդպես չէ»,-ասում է Մաթևոսյանը:

Տեր-Պետրոսյանի մեկ այլ փաստարկով՝ Հայաստանի պարտադրված կախվածությունն է Ռուսաստանից պայմանավորված է Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքների պահպանման հետ: Այս առումով քաղաքագետ Մաթևոսյանը մատնանշում է Մոսկվայի համար հայ-թուրքական հաշտեցման չափազանց բարձր քաղաքական ռիսկերը:

«Եթե Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն, ապա ռուս զինվորականները Ղարաբաղում և Հայաստանում մնալու առնվազն ոչ մի պաշտոնական պատճառ չեն ունեն: Հետևաբար, ո՛չ 102 բազայի, ո՛չ էլ խաղաղապահների կարիք չկա:

Այսինքն, «թուրքական պատուհանը դեպի Եվրոպա» կարող է դառնալ այն ելքը, որը թույլ կտա «Հայաստանին հեռանալ ռուսական ազդեցության ուղեծրից»,- կարծում է հայ վերլուծաբանը:

Թուրքագետ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին մի փոքր այլ տեսակետ ունի: Նրա կարծիքով, միակ բանը, որ Հայաստանը կարող է ձեռք բերել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու դեպքում, սահմանների բացումն է և, որպես հետևանք, նրա եկամուտների ավելացում, հնարավոր են նաև նոր ներդրումներ: Բայց, միևնույն ժամանակ, փորձագետն ասում է, որ դրա անխուսափելի գինը կարող է լինել երկրի տարածքների կորուստը, որը չափազանց բարձր է, և նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները պատրաստ չեն վճարել այն:

Ըստ թուրքագետի, Ռուսաստանի տեսանկյունից, Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատումը կարող է տնտեսապես շահավետ լինել:

«Ռուսաստանը շահագրգռված է Կովկասում հանգստությամբ և սեփական փափուկ ներքևի հատված ունենալու մեջ: Թուրքական շրջափակման վերացումը թույլ կտա Հայաստանին ինքնուրույն վաստակել»,-ասում է Նադեին-Ռաևսկին:

Ամբողջ հոգվածը կարդալ «Գազետա ռու»-ում: