Հանրային հեռուuտшընկերությունը աշխատանքից հեռ ացրել է դերասшն Տիգրան Ներսիսյանին. ահա, թե ինչու

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«նիկո,լ սա է քո իշխանությունը , քո իշխшնական համակարգը ,քn դեմքը, քո էությունը ․ Իմացա որ Հանրային Հեռուստաընկերությունը պայմանագիր չի կազմում ինձ հետ «Սպասիր ինձ» հաղորդաշարի իմ հետագա գործունեության համար ․ Դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը․

ԵՎ դա միայն այն պատճառով որ չեմ լռել , արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը , հայտնել եմ արվեստագետի իմ խոսքը , քնն ադատել եմ քեզ ու քո իշխանությանը ․

Ես բոլոր ժամանակներում, միշտ քն նադատել եմ իշխանություններին և նրանց ղեկավարներին, բայց նրանցից ոչ ոք, երբեք թույլ չեն տվել իրենց իմ նկատմամբ այսպիսի տմ արդի, նե նգ, վախ կոտ ու չնչին քայլի․

Այո գուցե չեն սիրել ( ես չեմ էլ տենչացել իրենց սիրուն ), բայց իջնել այդքան՝ ոչ ոք իրեն թույլ չի տվել ․

Իսկ քաղաքակիրթ աշխարհում իշխանությունները հենց քննա դատության համար են ոչ թե աստվածացնելու, մանավանդ մտավորականի կողմից ․

Քեզ համար մտավորականը, արվեստագետը մեկն է ՝ քեզ քծ նողը , մտնողը՝ իր նեղ անձնական շահերից ելնելով , նույնիսկ մոռանալով Հայրենիքը ․ Դրանցից , այստեղ մեզ մոտ դու փաթեթով ունես , բոլոր տարիքային խմբերում ` 30-ից-70 , նույնիսկ ջահելները չեն խրտնում ․

Սփյուռքում էլ ունես , անբա րոյականներ որոնք իրենց մեծատաղանդի տեղ են դրել , Հայրենիքը խոպան սարքել և մեզ էլ սովորեցնում են, հեռու-հեռուներից թե ինչպիսին պետք է լինի մեր Երկիրը և ինչպես մենք պետք է ապրենք ․

Մեզ մոտ մի քանիսին մոռացա , արդեն ոչ մեծատաղանդ ՝ այլ «,հանճար», որոնք ա հ ու դո ղով մտածում են հանկարծ սխ ալ քայլ չանեն կամ սխ ալ խոսք չասեն որպիսի իրենց վերջնական, երազած ճանապարհը դեպի Կոմիտասի պանթեոն ինչ որ կերպ խաթարվի և իրենք հայտնվեն այլ քառակուսի մետրում , այդ իսկ պատճառով խ ուլ
են , կ ույր և հ ամր։ Իրենք լավ գիտեն թե ով կարող է իրենց զրկել ՝ երազած հանգրվանից ․

Հա , դու ինձ հար վածեցիր և ց ավ պատ ճառեցիր, քեզ հաջողվեց ( բայց էդպիսի բաներ ե՞ն քեզ հաջողվել ) քանի որ  «Սպասիր Ինձ», հաղորդաշարը , որի առաջին իսկ օրվանից աշխատել և եթերում եմ եղել ՝ ինձ համար շատ թանկ էր, սիրելի ու հարազատ․ Ընդհանրապես,  եթե թատրոնների շարքում Սունդուկյանն է եղել իմ տունը , իմ օրրանը, ապա Հանրայինն է եղել այն հեռուստաընկերությունը որ դեռ իմ պատանեկության տարիներից բախտ եմ ունեցել բազմաթիվ նախագծերում , ծրագրերում համագործակցել և ստեղծագործել ․

Միամիտ կլիներ մտածել որ ես չէի սպասում , այն էլ քեզնից ու քո լակո տնյաից որոնք նշանակվելով պաշտոնների ամբողջ քաղաքական դաշտում ՝ նաև Հանրայինում մեկ նպատակ են հետապնդում ՝ փող աշխատել և կատարել քո կամքը ․

Հանրային Հեռուստաընկերությունը միշտ է լինելու իսկ դու և քո լակո տնյան , ոչ ․

ԵՎ համոզված եմ որ Հանրային Հեռուստաընկերությունը մի օր կվերադառնա այն առաքելությանը ինչի համար ստեղծված է , այլ ոչ թե կստեղծի այդ առաքելության պատրանքը ՝ բավարարելու ինչ որ փոքրիկ մարդու չկա յացած երազանքները ․

«Սպասիր Ինձ» հաղորդաշարի բոլոր իմ գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում տարիների աշխատանքի , մեր ապրած վարկյանների , ակնթարթների, համագործակցության և ստեղծագործության համար ․ Դուք շատ լավն եք ․ Ցանկանում եմ բարի եթեր , հաջողություններ և երկար ճանապարհ ․Դուք բարի , նվիրական և կարևոր գործ եք անում․ Դուք օգնում եք մարդկանց ․

Շնորհակալ եմ բազմահազար հեռուստադիտողներին ,մեր ժողովրդին , իմ հանդիսատեսին որոնք իմ կողքին են եղել , ինձ հետ և որոնց կարողացել եմ գեթ մեկ վարկյան գեղեցիկ և նվիրական պահեր պարգևել ․

Շնորհակալ եմ ․
Առայժմ․․․․
Կհանդիպենք ․

ՀՀ վաստակավոր արտիստ՝
Տիգրան Ներսիսյան ․

Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն Ալեքսան Հրությունյանին և Գագիկ Բունիաթյանին ` 2012թ-ին «Սպասիր Ինձ» հաղորդաշարին ինձ՝ համագործակցության հնարավորություն տալու համար»։