Շատ կարևոր է օրը ճիշտ նախաճաշով սկսել: Դրանից է կախված, թե ինչպես կզգաք ձեզ ամբողջ օրվա ընթացքում:
Առաջին ուտելիքը շատ կարևոր է, քանի որ դատակ ստամոքսին սնունդ եք ուղարկում, որը պետք է լինի սննդարար և, որ ամենակարևորն է, չ վնասի առողջությանը:
Շատ մթերքներ, որոնք տեսնում ենք նախաճաշի սեղանին, ընդհանրապես չի կարելի ուտել դատարկ ստամոքսին:
Ձեզ ենք ներկայացնում այդ մթերքների ցուցակը
Ցիտրուսային մրգեր
Դրանք ալերգիա առաջացնելու հատկություն ունեն: Նույնիսկ, եթե ալերգիկ չեք, առավոտյան ցիտրուսային միրգ ուտելը կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիաների: Չի կարելի այդպես ծանրաբեռնել լյարդը: Դատարկ ստամոքսին նարնջի հյութ խմելը կարող է գաս տրիտի առաջացման պատճառ դառնալ:
Բանան
Բանանը մեծ քանակությամբ մագնեզիում է պարունակում, որը լավացնում է սրտի աշխատանքը: Սակայն պետք չէ առավոտյան արթնանալուց անմիջապես հետո բանան ուտել: Դատարկ ստամոքսին կերած բանանը կարող է խախտել օրգանիզմում կալիումի և մագնեզիումի բալանսը: Այնպես որ, մի զարմացեք, եթե առավոտյան բանան ուտելուց հետո ամբողջ օրվա ընթացքում թուլություն զգաք:
Հում բանջարեղեն
Առավոտյան հում բանջարեղեն ուտելը նույնպես կարող է գաստրիտի առաջացման պատճառ դառնալ: Խնդիրը հում բանջարեղենի թթվայնությունն է, որը վնասում է ստամոքսի պատերը:
Յոգուրտ
Իհարկե, եթե առավոտյան յոգուրտ ուտեք՝ օրգանիզմին այնքան չեք վնասի, որքան ցիտրուսային մրգերի դեպքում: Սակայն դժվար թե օգուտ էլ ստանաք: Օրգանիզմին հավելյալ բակտերիաներ առավոտյան պետք չեն:
Սառը ըմպելիքներ
Սառը ջուրն ընդհանրապես վատ է ազդում մարսողության վրա, այդ իսկ պատճառով չի կարելի սառը ջուր խմել ուտելու ընթացքում: Իսկ եթե առավոտյան սառը ջուր խմեք, ապա ստամոքսը դժվար թե ուրախանա: Ամբողջ օրվա ընթացքում կդանդաղեցնեք սննդի մարսողությունը:
Քաղցրավենիք
Շատ հնարավոր է, որ այն մարդիկ, որոնք շաքարախտով են տառապում, նախկինում առավոտյան քաղցր բաներ ուտելու սովորություն են ունեցել: Ենթաստամոքսային գեղձն ի վիճակի չէ առավոտյան բավականաչափ ինսուլին արտազատել, հետևաբար՝ առավոտյան քաղցրավենիք ուտելը շատ վտա նգավոր է:
Ճիշտ սնվեք, և ձեր ինքնազգացողությունը ձեզ հաճելիորեն կզամացնի: Այժմ գիտեք, թե որ մթերքները չի կարելի ուտել առավոտյան: Այս ցուցակը փակցրեք սառնարանին, որպեսզի ամեն անգամ այս մթերքներից մեկին ձեռքը գցելիս՝ հիշեք, որ դրանք վնասակար են: