Արցախի հարցում ամեն ինչ կոր ած չէ, շատ բան կարելի է վերшկանգնել ․ Արցախը վերադшրձնելու քայլերը

1998-2008 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացիկ և հնարավոր զարգացումների վերաբերյալ հոդված է հրապարակել, որում գրված է.

«Ներկայում Արցախի հարցում երկու մտա հոգիչ միտում կա, որ պետք է կшս եցվի ու հակադարձվի, եթե Հայաստանը երբևէ ցանկանում է հույս ունենալ վերականգնել, թեկուզ մասնակի, իր շոշափելի կոր ուստները, և վերհաստատել իր տեղն ու դերը տարածաշրջանում և բանակցությունների սեղանի շուրջ:

Առաջին վտա նգավոր միտումն այն է, որ սահուն անցում է կատարվում Արցախի՝ օրակարգի առաջնային հարց լինելուց դեպի զուտ Հայաստան-Ադրբեջան երկկողմ օրակարգին։ Սրա արդյունքում հայ-ադրբեջանական հակ ամար տության վերջնական ելքի վրա ազդեցություն ունեցող հիմնական դերակատարների մայրաքաղաքներում ձևավորվում են մեզ համար վնա սակար նոր կարծրատիպեր, որոնք հիմնված են երեք փաստարկումների վրա.

ա) Լեռնային Ղարաբաղի հար ցը լուծված է,

բ) Ղարաբաղը ադրբեջանական տար ածք է, որտեղ ապրում են հայեր, և նրանց՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերին կարելի է ականջալուր լինել,

գ) ժամանակն է, որ նայենք դեպի ապագա:

Սա գերիշխող ընդհանուր տրամադրությունն է արևմտյան տերությունների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի, մասամբ նաև Ռուսաստանի մոտ:

Ներկայում Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումների տարբերությունն այն է, որ Արևմուտքը ցանկանում է հարցի հնարավորինս շուտ լուծում, հետևաբար առատաձեռն ֆինանսական օգնություն է առաջարկում հայկական կողմին՝ գործարքը քաղցրացնելու համար, մինչդեռ Ռուսաստանը չի շտապում հասնել հանգու ցալուծման: Պարզապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այստեղ մի փոքր կաշ կանդված է, քանի որ նա, կամա թե ակամա, ստանձնել է նոյեմբերի 9-ի հրա դադարի հռչակագրի դրույթների կիրառման և՛ միջնորդի, և՛ երաշխավորի դերը: Այդ առումով մանևրելու նրա հնարավորությունները սահմանափակ են:

Երկրորդ միտումն այն է, որ Ադրբեջանը փորձում է իր օրակարգը պարտադրել Հայաստանին։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն օգտագործում է հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտ պանական և բանակցային թուլ ացած դիր քերից։

Առաջինը դելիմիտացիայի և դեմարկացիայի հավանական փաստաթուղթն է, որն առնչվելու է նաև ան կլավների հարցին:

Երկրորդը Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի հարցն է, որը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթ է։

Երրորդը հայ-ադրբեջանական խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման հավանական համաձայնագրի ստորագրման հարցն է։

Այս երեքն էլ շատ լուրջ մարտ ահրավեր են Հայաստանի համար։ Դրանք անխու սափելիորեն պարունակելու են դրույթներ, որոնք չեն բխելու Հայաստանի Հանրապետության անվ տանգության և, առհասարակ, շահերից։ Ավելին, խաղա ղության համաձայնագիրը, որ Ադրբեջանը կստորագրի միմիայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի իր տարա ծքային ամբողջականությունը, որն իր պատկերացմամբ՝ ներառում է Ղարաբաղը, կամրագրի Լեռնային Ղարաբաղի վերջնական կոր ուստը։

Այն, որ Արցախը Հայաստան է, անհերքելի փաստ է: Ո՛չ ես, ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրանք, ովքեր քվեարկել են նրա կամ ընդդիմության օգտին, չեն որոշում Արցախի ճա կատագիրը: Արցախի ճա կատագիրը կանխորոշված է՝ այն մեր ժառանգությունն է, մեր պատմությունը, մեր անկախության կայ ծը, մեր հողն ու ջուրը, ար յունը, մեր ինքնությունը:

1994-ի մայիսի 12-ի զին ադադարից ի վեր Հայաստանի բոլոր վարչակազմերը՝ անկախ դիվանագիտական լեզվից, որ նրանք ընտրել են կարգավիճակի շուրջ բանակցություններում՝ անկախություն, ինքնորոշում, կամ մտել են «դե ֆակտո և դե յուրե» բառախաղի մեջ, վերջնական նպատակը միշտ եղել է այն, որ ի վերջո մի օր Արցախը դե յուրե կվերադառնա Հայաստան:

Ես կարծում եմ՝ այսօրվա հրա մայականն է, որ Նիկոլ Փաշինյանը կանգնի նոր խորհրդարանի դիմաց և բարձր ամբիոնից հայտարարի՝ «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ որ լինի, մենք չենք ստորագրի և հաստատի որևէ փաստաթուղթ կամ համաձայնագիր, որում Արցախը նշված կլինի Ադրբեջանի մաս»:

Սա անմիջապես կփոխի ազգային տրամադրությունը, հստակ ուղերձ կուղարկի Ադրբեջանին և միջազգային հանրությանը՝ մեր իրավունքներն ու երկիրը պաշտ պանելու մեր վճռականության մասին:

Բայց այս դիրքորոշմանը արժանահավատություն և կենսունակություն հաղորդելու համար Հայաստանը պետք է ունենա հստակ ճանապարհային քարտեզ իր առաջիկա քայլերի և քաղաքականության համար:

Նախ, հաշվի առնելով համաշխարհային և տարած աշրջանային զարգացումները և մեր տարած աշրջանի նկատմամբ արևմուտքի և արևելքի արտահայտած այնքան հաճախ հակ ասական հետաքրքրությունները՝ Հայաստանը, պահպանելով Ռուսաստանի հետ իր ռազմ ավարական գործընկերությունը, անհրաժեշտության դեպքում՝ առավել խորացնելով, պետք է վերադառնա կոմպլեմենտար քաղաքականությանը։ Այսօր Հայաստանը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ չօգտվելու իր ազգային խն դիրներն առաջ տանելու համար ընձեռված բոլոր հնարավորություններից, նույնիսկ, եթե այդ բևեռների միջև հարաբերությունները շատ լարված են։

Երկրորդ, Հայաստանը պետք է միանշանակ հաստատի, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ պահին Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատ երազմական գործ ողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի արտացոլումն է։ Դրա բովանդակությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության կամքի և ցանկության, այլ ռազ մական ուժով պար տադրված իրավիճակի արտահայտությունն է։ Ռազ մական գործ ողությունների արդյունքում ստեղծված ստատուս քվոն երբեք չի կարող հիմք ծառայել տարածաշրջանում երկարատև և կայուն խաղ աղության, ինչպես նաև հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։

Երրորդ, Հայաստանը պետք է հայտարարի, որ ընդունում է, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի հետ հաշտության պայմ անագիր կնքելու գաղափարը միայն, եթե այն ներառի հետևյալ դրույթները․

1) Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական բոլոր ուժերի հետքաշում ելակետային դիր քեր,

2) Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գեր իների անհապաղ և անվերապահ վերադարձ, այդ թվում նրանց, ում նկատմամբ այժմ դա տական գործընթացներ կան,

3) Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների՝ որպես քաղաքական միավորի գոյության ընդունում, որը որպես այդպիսին 1994-ի զին ադադարի ստորագրումից հետո եղել է միջազգային հանրության կողմից ներկայացված կարգ ավորման բոլոր փաստաթղթերում,

4) Մինսկի խմբի շրջանակում բանա կցությունների վերսկսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման համար։

Դիվանագիտության ձախողումը բերում է պատ երազմի, բայց երբ տանուլ ես տալիս պատ երազմը, դիվանագիտությունը նոր հարթության վրա դնելու անհրաժեշտությունը դառնում է օրվա հրա մայական։

Հայկական բանակի մար տունակությունը չափազանց կարևոր է: Բայց դրա օգտակարությունը սահմանափակվում է ադրբեջանական ոտն ձգ ությունները զսպելու կարողությամբ: Այսօր բան ակը չի լուծելու և չի կարող լուծել մեր առջև ծառացած գերակա խնդիրները: Դա կարելի է անել միայն արդյունավետ դիվանագիտական ջանքերի միջոցով։

Ամեն ինչ կոր ած չէ, շատ բան կարելի է վերականգնել»։