Հայաստանի Ազգшյին անվ տшնգության նոր ռազ մավшրությունում Թուրքիան կարող է թշ նшմի երկիր չհամարվել

Հայաստանի բոլոր իշխանությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու կողմնակից են եղել, «Հանրային հեռուստաընկերության» եթերում, մեկնաբանելով կառավարության ծրագրի դրույթը, որով ազդարարվում է, որ Հայաստանը պատրաստակամ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերություններիի կարգավորման ուղղությամբ, ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր ենթшկառուցվածքների ապա շրջափակման հարցի շուրջ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքը շարունակվում է այն տրամաբանությամբ, որ այդ ապա շրջափակումը շատ ավելի լայն կոնտեքստով պետք է լինի։

«Տրամաբանություն կա, որ այդ ապաշրջափակումը ավելի լայն կոնտեքստ պետք է ունենա, և նաև հենց այդ պատճառով է, որ կառավարության ծրագրում այսպիսի մոտեցումներ ենք որդեգրել», — ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը մատնանշել է նաև, թե ինչպես կարող է հարթվել կառավարության նոր ծրագրում և ՀՀ Ազգային անվ տանգության ռազ մավարությունում Թուրքիայի վերաբերյալ ձևակերպումների հակասությունը։

Հիշեցնենք, որ կառավարության ծրագրում Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու մասին է խոսվում այն դեպքում, երբ ՀՀ Ազգային անվ տանգության ռազ մավարությունում Թուրքիան որպես թշ նամի երկիր է ներկայացվում։

«Կառավարության ծրագրում նշված է նաև, որ մենք շատ շուտով պետք է թարմացնենք Ազգային անվ տանգության ռազմավարությունը, ինչպես նաև ռազ մական դոկտրինը։ Այս հարցերի բոլոր պատասխաններն այնտեղ կլինեն», — ասել է Արմեն Գրիգորյանը։