6 մթերք, որոնցից ամռшնը պետք է պարտադիր հրաժարվել

Շոգ եղանակին մարդու օրգանիզմը հեշտությամբ կարող է ջրազրկվել, ինչը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների: Դրանից խուսափելու համար ամռանը խորհուրդ է տրվում շատ ջուր խմել, ինչպես նաեւ խուսափել միզամուղ ազդեցություն ունեցող մթերքներից:

Սուրճ եւ թեյ

Սուրճը եւ թեյը նպաստում են օրգանիզմից ջրի դուրս գալուն եւ նվազեցնում են արյան ճնշումը: Հետեւաբար, խորհուրդ է տրվում ամռանը զգույշ լինել այս ըմպելիքների հետ:

 Ալկոհոլ

Շոգ եղանակին ալկոհոլի չափազանց մեծ օգտագործումը եւս կարող է հանգեցնել ջրազրկման: Ավելին, ալկոհոլի պшտճառով լյարդը ծանրաբեռնվում է, ինչը բացասաբար է անդրադառնում ընդհանուր վիճակի վրա:

 Զիրա, արտիճուկ եւ ծնեբեկ

Որոշ բանջարեղեններ, այդ թվում` զիրան, արտիճուկը եւ ծնեբեկը, նույնպես միզամուղ են: Օրինակ՝ ծնեբեկի ամինաթթուները համարվում են բնական միզամուղ միջոցներ եւ նվազեցնում են ջրի քանակը օրգանիզմում: Նման ամինաթթուներ պարունակվում են նաեւ այլ մթերքներում, ինչպիսիք են սոխը, սխտորը, բուլղարական պղպեղը, արտիճուկը եւ զիրան: