Ով է Մոսկվայից ժամանած մոդելն, ով ներկայացնում է Անիտա Հարությունյանի բրենդը

Անիտա Հարությունյանը իր մոդելային աշխարհից բացի նաև զբաղվում է իր բիզնեսով, որը կարճ ժամանակահատվածում գրավել է շատերի ուշադրությունը:

 

Խոսքը դիզայներական ոճի հագուստի ստեղծման ու վաճառքի մասին է:

Անիտան ունի խանութ սրահ, որը առաջիկայում դառնալու է խանութների ցանց:

Մոդելը հագուստների ցուցադրման հարցում շատ բծախնդիր է, այդ պատճառով վերջինս նախընտրել է, Հայաստանի մոդելներին թողնել ու իր բրենդի համար Հայաստան հրավիրել մոդել, ով բնակվում ու աշխատում է Մոսկվայում:

 

Աննա Հակոբյանն այն մոդելն է, ով թողել է Մոսկվայում իր համագործակցությունները, եկել է Հայաստան ու դարձել է Harutyunyans Collection-ի դեմքն ու այսուհետ այն ներկայացնելու է հենց ինքը:

Անիտա Հարությունյանը մեզ հետ զրույցում չցանկացավ պարզաբանել, թե ինչու հայ մոդելներին մի կողմ թողնելով վերջինս որոշեց մոդել հրավիրել Մոսկվայից:


Ըստ ասեկոսեների, տեղյակ ենք, որ մոդելը այլ ապրանքանիշերի հետ չի կարող համագործակցել, քանի որ դա Անիտայի սկզբունքներից մեկն է:

Մեզ հետ զրույցում Անիտան ասաց, որ դեկտեմբեր ամսին սպասվում է հարսանեկան և տոնական զգեստների մեծ ցուցադրություն, և ըստ Անիտայի Աննան դեկտեմբեր ամսին ևս կլինի այստեղ, քանի որ այդ ցուցադրության մի մասն է կազմելու:

 

Անիտան խոսելով Աննայի մասին նշեց, որ Աննայի մեջ ընդգծված է տեսախցիկների հետ ճիշտ աշխատելու ունակությունը: Հուսամ, որ մենք համագործակցության երկար ճանապարհ կունենանք ու դեռ շատերը կլսեն մեր կատարած գեղեցիկ ստացված աշխատանքների մասին,-մեզ հետ զրույցում իր խոսքը եզրափակեց մոդել, դերասանուհի Անիտա Հարությունյանը: