Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինն արդեն նոր սիրելի ունի․ նա պատրաստվում է ամուսնության (լուսանկար, տեսանյութ)

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը՝ Սերգեյը, բաժանումից հետո բավական ակտիվ է համացանցում։ Նա պարբերաբար հարց ու պատասխաններ է կազմակերպում ինստագրամյան հարթակում։ Այս անգամ նա խոստովանել է, որ սիրելի ունի։

«Կա մարդ, ով շատ մոտ է իմ սրտին։ Եթե Աստված ինձ երկրորդ հնարավորություն տա, ես մեծ աշխատանք կանեմ իմ սխալների  ուղղման հարցում։ Կստեղծեմ ընտանիք․ այդ ամենը տեղի կունենա շատ շուտով»,-անկեղծացել է Սերգեյը:

Հավելենք, որ մեկ առիթով Սերգեյը նախկին կնոջ «ընկերների» վերաբերյալ նշել էր, որ վերջիններս դիմահարդարի կողքին են միայն գումարի համար, ավելին՝ առաջինը հենց նրանք թիկունքից կհարվածեն: Ըստ Սերգեյի՝ ժամանակն ամեն ինչ ցույց կտա: