Առանց արցունքների չեք կարող նայել Անահիտ Սիմոնյանի հրապարակած լուսանկարը Հայկոյի մասնակցությամբ

Այսօր երգիչ Հայկոյի ծննդյան օրն է: Առաջին անգամ նրա մտերիմները նշում են երգչի ծնունդը առանց նրա: 11 ամիս առաջ երգիչը մահացավ`չհաղթահարելով քովիդյան վարակը:

Անահիտ Սիմոնյանը հրապարակել է որդու և Հայկոյի մասնակցությամբ լուսանկար և  գրառում կատարել:

 

Նշենք, որ ամիսներ առաջ էլ Անահիտը հետևյալ գրառումն էր արել.

«Ես անսահման երախտապարտ եմ Աստծուն նման որդու համար։ Ես երախտապարտ եմ Հայկոյին, որ նա աշխարհի լավագույն հայրն էր, եւ Արմանն իր 10 տարիների ընթացքում նրանից այնքան բարություն, ջերմություն եւ խորհուրդներ է ստացել, որոնք նա կհիշի իր ողջ կյանքի ընթացքում․․․

 

Ես շնորհակալ եմ նրան այս բարի փոքրիկի դաստիարակության գործում ամենամեծ ներդրման համար եւ այն ուժի համար, որ նա հիմա տալիս է մեզ, որպեսզի մենք ժպտանք եւ շարունակենք ապրել։ Շնորհակալ եմ Արմանին, որ նա ինձ տվել է մայրանալու հնարավորություն եւ որպես ծնող հենց մեզ է ընտրել․․․  Սա նրա առաջին ծննդյան օրն է առանց հայրիկի, բայց վստահ եմ, որ նա ամեն ինչ տեսնում է եւ երջանիկ կլինի, եթե Արմանը երջանիկ լինի»,- ավելի վաղ գրել էր Անահիտը։