Չեմ կարողանում քնել…ինչպես է հեկեկում Սիրուշոն Հայկոյի երգը կատարելիս

Այսօր երգիչ Հայկոյի ծննդյան տարեդարձն է: Առաջին անգամ նրա մտերիմները նշում են երգչի ծնունդը առանց նրա: 11 ամիս առաջ երգիչը մահացավ`չհաղթահարելով քովիդյան վարակը:

Հայկոյին նվիրված համերգին պատրաստվելիս երգչուհի Սիրուշոն ինստագրամյան էջում տեսանյութեր էր հրապարակել և խոստովանել, որ իր համար ծանր է ընդունել փաստը:

Նա մի տեսանյութ էր հրապարակել, որում հազիվ էր զսպում արցունքները, ապա լաց լինում:

Երեկ գիշեր էլ նա իր և Հայկոյի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ու գրել. «Չեմ կարողանում քնել»: