Արտաշ Ասատրյանի կինը չի՞ խանդում, երբ ամուսինը ուրիշ կանանց փեշերն է բռնում

Երգիչ Արտաշ Ասատրյանն, ով այս օրերին Հայաստնում է, ինստագրսմյան էջի սթորի հատվածում հրապարակել է լուսանկար, որում բռնել է երգչուհու շորի փեշերը: Հետաքրքիր է` Արտաշի կինը չի՞ խանդում, որ ամուսինն այսպես բռնում է ուրիշ կնոջ փեշերն ու նկարվում:

Նշենք, որ օրերս Հայաստանի ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի ունեցավ գերշքեղ հարսանիք, որի քավորը Արտաշ Ասատրյանն էր:

Համացանցում կադրեր էին հայտնվել, որտեղ երևում էր, թե ինչպես է Արտաշը գրպանից հանում փողի հաստ կապոցն ու տալիս «դուռ բռնողին»:

Այս դրվագը գրավել էր շատերի ուշադրությունը, քանի որ անհնար էր չնկատել, որ Արտաշն այս ամենն անում է ցուցադրական:

Նշենք, որ համացանցում էր հայտնվել նաև երգչի դստեր ինքնամոռաց ու երջանիկ պարը.այս հոլովակը քննադատության էր արժանացել, քանի որ  շատերը նշում էին, որ Սուրմալուի ողբերգական դեպքից հետո այնուամենայնիվ պետք էր օրեր անց փոքր ինչ զուսպ լինել: