Օլգա Այվազյանը կրկին ցույց է տվել, թե ինչ թագավորական պայմաններում է ապրում (լուսանկար, տեսանյութ)

Երգչուհի Օլգա Այվազյանը հրապարակել է իր երեխաների նոր լուսանկարը: Ինչպես միշտ, երգչուհին այնպես է լուսանկարել երեխաներին, որ հատուկ շեշտադրի իր շքեղ ապրելակերպը:

 

Հավելենք, որ  Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Օլգա Այվազյանը ամուսնությունից հետո դադարել է որպես երգչուհի ներկայանալ: Նա ներկայումս խնամում է իր երկու փոքրիկներին: Դուստրը լույս աշխարհ է եկել 2021 թվականի ապրիլի 10-ին:  Օլգայի որդին՝ Ռոմանը, ծնվել է 2018 թվականին:  Երգչուհին այս շրջանում նաև հարցազրույցներով հանդես չի գալիս:

 

Հիշեցնենք, որ վերջին տարիները բավական բարդ էին երգչուհու համար: Նա կորցրել էր իր ծնողներին: Նախ մայրիկին, ապա նաեւ հայրիկին:Օլգան ժամանակ առ ժամանակ հուզիչ հրապարակումներ է անում՝ խոսելով իր դատարկության մասին:

Օլգայի մայրը մահացել էր ծանր հիվանդության հետևանքով: Երկար ժամանակ պայքարում էին նրա առողջության համար, սակայն, ցավոք սրտի, նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Հավելենք նաև, որ թեպետ Օլգան չի երգում՝ բավական ակտիվ է համացանցում: Նա պարբերաբար ներկայացնում է, թե ինչպիսի շքեղ պայմաններում է ապրում:Հավելենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ Օլգայի ամուսնու հայրը նախկինում պաշտոնյա էր: Օլգան ամուսնու երկրորդ կինն է: