Ինչպես է քավոր Արտաշ Ասատրյանը հարսանիքի ժամանակ ցուցադրական գրպանից հանում փողերի հաստ կապոցը և տալիս «դուռ բռնողին». ՏԵՍԱՆՅՈւԹ

Օրերս Հայաստանի ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի ունեցավ գերշքեղ հարսանիք, որի քավորը Արտաշ Ասատրյանն էր:

Մինչ այդ համացանցում կադրեր էին հայտնվել, որտեղ երևում էր, թե ինչպես է Արտաշը գրպանից հանում փողի հաստ կապոցն ու տալիս «դուռ բռնողին»:

Այս դրվագը գրավել էր շատերի ուշադրությունը, քանի որ անհնար էր չնկատել, որ Արտաշն այս ամենն անում է ցուցադրական:

Նշենք, որ համացանցում էր հայտնվել նաև երգչի դստեր ինքնամոռաց ու երջանիկ պարը.այս հոլովակը քննադատության էր արժանացել, քանի որ  շատերը նշում էին, որ Սուրմալուի ողբերգական դեպքից հետո այնուամենայնիվ պետք էր օրեր անց փոքր ինչ զուսպ լինել: