45-ամյա Հասմիկ Կարապետյանը վերածվել է տիկնիկի (լուսանկար, տեսանյութ)

Վերջին շրջանում երգչուհի Հասմիկ Կարապետյանը ակտիվացել է։ Նա հաճախ է ելույթներով հանդես գալիս, ինչպես նաև փորձում է ակտիվ լինել համացանցում։ Օրերս նա նոր լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր իրեն ոչ հատուկ դիմահարդարմամբ։

Հավելենք, որ  հատկապես Հայկոյի մահից հետո Հասմիկին հաճախ են հրավիրում հարցազրույցների, թեպետ նա հրաժարվում է խոսել նրա մասին։ Հասմիկը միայն մեկ անգամ է անդրադարձել Հայկոյի մահվանը՝ նշելով, որ ինքը և ամուսինը ներկա են եղել Հայկոյի հոգեհանգստին։ Նա այդ ձևով փորձել է վերջ դնել այն խոսակցություններին, որոնց համաձայն՝ ինքը չէր գնացել վերջին հրաժեշտին։

Հավելենք, որ վերջերս Հասմիկ Կարապետյանը Look & Face հաղորդման հյուրն էր: Հաղորդման շրջանակներում երգչուհուն հարց էր հնչել, թե նա ինչպես էր տարիներ առաջ համաձայնվել կիսամերկ լուսանկարվել «Афиша» ամսագրի համար: Նշենք, որ լուսանկարներում Հասմիկն ամբողջությամբ մերկ էր, սակայն պատված էր վարդի թերթիկներով:

Երգչուհին պատասխանել էր, որ իր անձնական կյանքի առաջին հիասթափությունն էր եղել, որից հետո որոշել էր, որ պետք է նման քայլի գնալ: Ըստ Հասմիկի՝ նախ թույլտվություն էր խնդրել հայրիկից, ով դեմ չէր եղել:

Հասմիկի խոսքով՝ նկարահանման տաղավարում խնդրել էր, որ իր հետ կին լուսանկարիչ աշխատի, չնայած դրան՝ շատ էր ամաչել, նույնիսկ պառկած դիրքից չէր կարողացել շարժվել. դա անելու համար նրան իր քույրն էր օգնել՝ մերսելով մարմինը, քանի որ այն թմրել էր լարվածությունից:

Երգչուհին խոստովանել է, որ թեպետ եղել է շրջան, երբ փոշմանել էր այդ որոշման համար, սակայն կիսամերկ լուսանկարվելը նաեւ օգնել էր նրան սիրելու ինքն իրեն եւ իր մարմինը: