Ահա՝ թե ով է նռնակով Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդը

Հրապարակվել է նռնակով Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձի լուսանկարը։ Վերջինս ավագանու նախկին անդամ է։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված նռնակով մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պայթեցնել։

Այս պահին քաղաքացու հետ բանակցություններ են վարում Ոստիկանության մի շարք աշխատակիցներ։