Առանց արցունքների չեք կարող նայել`ինչպես է Թելմանը տաքացնում Էթերիին. հուզիչ տեսանյութ

Դերասաններ Թելման Խաչատրյանի ու Էթերի Ոսկանյանի կապը հետաքրքրություն է առաջացրել ու  բազմիցս քննարկվել հանրության շրջանում: Շատերը կարծում են, որ սերիալային զույգն իրական կյանքում էլ միասին է:

Այս լուրերն ավելի սրվեցին, երբ Ամանորի գիշերը Թելմանն իր ինստագրամյան էջում համատեղ լուսանկար էր տեղադրել, ինչը նոր քննարկման ալիք բարձրացրեց, որ նրանց մոտ սիրավեպ է սկսվել։

 

Եվ ահա Թելմանը Էթերիի մասնակցությամբ կրկին հուզիչ տեսանյութ ՝ հրապարակել, որում նա տաքացնում է Էթերիի ձեռքերը։

 

Նշենք, որ օրերս էլ Թելմանն Էթերիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որին կցել է երգ, որում մասնավորապես ասվում է`«Կա սահման իմ ու քո կյանքում` իրարից առանձին ապրել չի ստացվում»: