Պայթյունի հետևանքով զոհված Արամ Հայրապետյանը գնացել էր «Սուրմալու»՝ իր խանութի համար ապրանք գնելու

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14–ին պայթյունի հետեւանքով զոհված Արամ Հայրապետյանը գնացել էր իր խանութի համար ապրանք գնելու:

NEWS.am-ի հետ զրույցում Արամ Հայրապետյանի ծանոթներից մեկը պատմեց, որ խանութը Մալաթիա Սեբաստիա համայնքում էր, իսկ Արամն ապրում էր Հաղթանակ թաղամասում. «Արամը միշտ ապրանք գնել է «Առինջ մոլից», բայց այդ օրը որոշել է գնալ «Սուրմալու»: Արամ Հայրապետյանը 42 տարեկան էր, չորս երեխաների հայր էր:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 18–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է, իսկ մեկ անձի ինքնությունը պարզվում է։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: