Դիմակավորված ոստիկшններն այս պահին Երևանի կենտրոնում հատուկ օպերшցիա են իրականացնում

Իրավաբան․net-ի թղթակիցը հայտնում է, որ այժմ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում։

Ոստիկանության դիմակшվորված աշխատակիցները մեքենաներն են կանգնեցնում ու ստուգում։ Թե ինչ են փնտրում՝ դեռ պարզ չէ։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքի ամբողջ տարածքում։

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։