Ալիևն այլևս չի թաք ցնում իր մտադրությունները. հայտարարել է, որ ադրբեջшնցիները շուտով կվերադառնան իրենց «նախնիների երկիր»՝ Զանգեզուր և Գեղшրքունիք. երկրորդ փուլ է լինելու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախյան 44-օրյա պա տեր ազմից հետո Բաքվի վերա հսկողության տակ անցած Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններ կատարած այցի շրջանակում կրկին խոսել է «Ադրբեջանի հինավուրց հողերի» մասին:

«Այս ճանապարհն ուղիղ տանում է դեպի Բասարգեչարի շրջան։ Հայաստանում այն անվանում են Վարդենիս, բայց այդ շրջանի իրական անվանումը Բասարգեչար է։ Այնտեղի բնակչության բացարձակ մեծամասնությունն ադրբեջանցիներ են եղել։  Ես խնդրում եմ, որ ոչ թե Վարդենիսը օգտագործվի ռեպորտաժներում և ընդհանրապես մեր բառապաշարում, այլ պետք է վերակшնգնվի Բասարգեչար անունը», — ասել է Ալիևը:

Նա խոսել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»՝ հայտարարելով, որ «ներկայում Արևմտյան Զանգեզուրը գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ, բայց Զանգեզուրի միջանցքը բացելու արդյունքում իրենք, բնականաբար, այն կօգտագործեն քաղաքացիներին իրենց նախնիների երկիր վերադարձնելու համար»:

Ալիևի խոսքով՝ «ադրբեջանցիները լիովին իրավունք ունեն ապրել իրենց նախնիների երկրում»:

«Մենք դա թողել ենք հաջորդ փուլի համար», — ասել է Ադրբեջանի նախագահը: