Քիչ առшջ հանդիպել են Հայաստանի, Ադրբեջшնի և Ռուսաստանի փոխվարչապետերը

Եռակողմ աշխատանքային խումբը ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ, վերսկսել է աշխատшնքը, հայտնում է ՌԴ կառավարության կայքը:

Շահին Մուսթաֆաևը, Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը օգոստոսի 17-ին Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարը:

Փոխվարչապետների հանդիպմանը քննարկվել է նաև 2021 թվականի հունվարի 11-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը: