Ռուսաստանը սկսում է օգտшգործել Արցախի տարածքը. Տեսեք, թե ի՞նչ է հայտարարել Լավրովը, որն Ադրբեջանին կատաղացրել է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուս ավտոփոխադրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ այնտեղ ակտիվ աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների, ճանապարհների վերականգնման ուղղությամբ, шյնպես որ խնդրում եմ ավելի ուշադիր նայեք այս խոստումնալից տարածքին, այն, իմ կարծիքով, ակնհայտորեն տնտեսական օգուտներ կունենա»,- ասել է նա

Ավտոփոխադրողների միջազգային ասոցիացիայի հետ հանդիպման ժամանակ: «Կարեւոր է, որպեսզի մեր անմիջական հարեւանության այս հատվածի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ»,- ընդգծեց նախարարը: