Դերասան Գևորգ Գրիգորյանն ընտրում է զինվորшկանի ճանապարհը. մեկ ամսից կմեկնի սшհման ու կվերադառնա միայան Շուշին, Ղազանչեցոցն ազատա-գրելուց հետո. ու միայն այդ ժամանակ կամուսնանա

Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով 44-օրյա պատ երազ մի առաջին իսկ օրից առաջ նագծում է եղել, ժամեր առաջ ֆեսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այսուհետ որոշել է ընտրել զին վորականի ճանապարը։

«Բաց նամակ բոլորին, ովքեր իմ պես մոլորվել են, կորցրել հավատը, իմաստը ու հպարտությունը։ Բոլորի նման, ես էլ չեմ հասկացել ինչ ունեմ, մինչև չեմ կորցրել։ Ծեծված բառեր են, բայց ապրած ու ճիշտ։

Ունեցել եմ երազանքներ, միշտ եղել եմ շարժի ու աղմուկի մեջ, քամել եմ կյանքս անհոգ , աննպատակ ու անպատասխանատու։

Հայրենիքը սիրել եմ առանց խորության, երգերով, լսած պատմություններով ու գրքերով, առանց էդ բառը զգալու, առանց գինը հասկանալու։

Շուտով կլրանա պատ երազմի սկսվելու մեկ տարին, տարի, որ սառել էր անպատասխան հարցերի, ցավի, անվերջ կրկնվող հիշողությունների, սար սափ երազների, ալկոհոլի ու դատարկության մեջ։

Ես փակում եմ այդ տարին, Իմ նոյեմբերի 9-ը վերջանում է։ Այսուհետ ես դադարում եմ լինել պարտված բան ակի զին վոր, ես առհասարակ դադարում եմ լինել պարտ ված, ես ընտրում եմ անվերջ պայքարի ճանապարհը, Ճանապարհ, որն ինքնին նպատակ ու երազանք է դառնում, որը տեղով իմաստ է։ Կյանք որը կտրվելուց չի անվանվի «երազանքները կիսատ մնացին»։

Եթե մենք մնանք պարտվածի հոգեբանությամբ, տղեքի զ ոհը իմաստը կորցնում է, մենք չենք պարտվել, մեզ ար յունով դաս է տրվել, ու եթե այդ դասից ոչինչ չքաղենք, համ տղերքն են իզուր զո հ վել, համ էլ դատապարտված ենք նորից նույն դասը կրկնելուն։

Հեմինգուեյի Ծերունին ու ծովը պատմվածքի մեջ, ծերունին ասում է «ես մարդ եմ, դու կարող ես ինձ սպա նել, բայց՝ ոչ հաղթել», ու ես ընտրում եմ այդ ուղղին, ես հրաժարվում եմ բոլոր նախկին երազանքներից, նպատակներից ու ինչ-որ ապագաներից, մենք ապրում ենք մեր տեսակի համար ամենաաղետալի, ամենակրի տիկական ժամանակները, ու կողմնակի, անձնական երազանքները ճոխություն են ու միամտություն: Կամ էլ դրանք պիտի լինեն ուրիշ երկրում՝ մոռանալով ու հրաժարվելով մեր փոքր Հայրենիքից։

Ինչևէ, դա էլ է ընտրություն, բայց ոչ իմ համար։ Փորձեցի, բայց չստացվեց, խաղաղ, բայց օտար երկնքի տակ ես ինձ թափառող շուն էի զգում, ու չկա ավելի անպատիվ բան, քան խղճահարություն առաջացնող պարտված, քոչած զին վորը։ Ես հրաժարվում եմ փախնելուց, մազա պուրծ լինելուզ, քոչվոր ու անհայրենիք դառնալուց։

Օտարության մեջ ուրիշի հայրենիքում «դզված» լինելուց։ Երբ մեր տանը ուտելիք, չկար, ոչ մեկ չէր գնում հարուստ հարևանի տունը ապրելու։

Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում նեղ ացրել եմ, ում հանդեպ անարդար ու սխալ եմ վարվել, ում հիասթափեցրել եմ։ Սրանք էլ ուղղակի խոսքեր չեն, ես իմ սխալները բոլորից լավ գիտեմ։ Ես մաքրում եմ ամեն բան իմ կյանքից, ինչը հին է, ինչը նպատակի չի ծառայում, ինչն անհրաժեշտություն չէ։

Երբ Ղազանչեցոցի գմբեթին խաչ կդրվի, ես զե նքս կդնեմ պահարանի հետևը ու կամուսնանամ այդ գմբեթի տակ, և մի օր էդ զե նքը կփոխանցեմ որդուս։ Իսկ հիմա ես կգնամ Հորս ոտնահետքերով և Մորս օրհնությամբ:

Սար սափելի ու աննկարագրելի հպարտություն եմ զգում ծնողներիս ու քուրիկիս համար, որովհետև հերս ինձ ու փոքր եղբորս չի խն այել կ ռվի ժամանակ, ոչ մի վարկյան, ամենավտ անգավոր ու անհույս գործողություններին միշտ լսել եմ «Գևոր արի, տեղ ենք գնում»։ Մերս ու քուրս էլ հետ չեն կանչել ու չեն փորձել տանը պահեն, ու հիմա էլ տալիս են իրանց օրհնությունը Հայոց Բան ակում ծառայության մտնելու համար։

Մեկ ամսից կլինեմ փոքր եղբորս հրամանատարության տակ սահ մանին կանգնած։ Իմ 31 ապրած տարիների ընթացքում, վստահորեն եմ ասում, տեսել ու ապրել եմ ամեն ինչ։ Չկա ավելի հզոր զգացողություն, քան հորդ ու հարազատ եղբորդ շունչը կողքիդ զգալը կռ վի դաշտում, ու ես ուզում եմ ապրեմ էտ հզոր զգացողությամբ։ Ոչ մի մոտո քշել, ոչ մի սիրած ավտոմեքենա, նոր իր, ոչ մի քաղաքացիական զբաղմունք,ոչ մի բան նման կրա կով չի լցնում սիրտդ։ Արժի 10 անգամ ապրել՝ մի անգամ դա զգալու համար։ Ու ես բացում եմ Նոր կյանքի դուռը, իմաստավորված ու մտածված։

Հայրենիքը հեռվից չի սիրվում, սրճարանից չի սիրվում, հարբած կենացներով չի սիրվում, նման վերաբերմունքից նույնիսկ կինը կթողնի կգնա։ Իհարկե, ես ոչ մեկին ոչինչ չեմ համոզում, չեմ սովորացնում կամ պարտադրում։ Բայց հուշում եմ, որ նման սերը շատ թանկ նստեց արդեն ու կկործանի էն, ինչ մնացել է։

Մայրերը սգ ում են իրենց կոր ցրած որդիներին, բայց կենդանի զավակները պարտավոր են իրենց կյանքով արդարացնեն ամեն թափ ված արցունքի հատիկ, ամեն կաթիլ թափված ար յուն, Եռաբլուրի ամեն մի շիր մաք ար։

Կորու ստներ միշտ եղել են ու կլինեն, ու դրանք են մեզ դաստիրակում, պարտավորեցնում շարունակել քայլել, կռ վել, մե ռնել ու ապրեցնել։ Մեր աշխարհը էդպես է աշխատել ու միշտ էդպես է լինելու, ով վարդագույն ակնոցով է նայում կյանքին՝ դատապարտված է հիասթափության։ Չկա վերջակետ ոչ մի բանին, պայ քարը երբեք չի վերջանում։ Մեր գոյ ա մարտը սկսվել է, իսկ էպիլոգը կախված է յուրաքանչյուրիցս։

Հույսով եմ՝ մտքերս կհասնեն տեղ, ում նեղացրել եմ՝ կներեն։ Ինչ-որ մեկին հետ կպահեն արտագաղթելուց, ինչ-որ մեկին՝ կբերեն հետ Հայրենիք, ինչ-որ մեկին կմտափոխեն ու մենք կհանդիպենք պատահական, սահմանին մի տեղ»,-գրել է Գևորգ Գրիգորյանը՝ հեշթեգով նշելով # մահ_կամ_ազատություն։