Բնակիչները մաս սայшկանորեն լքում են Քաբուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են բնակիչները մաս սայականորեն լք ում Քաբուլը: Պատճառն այն է, որ երեկվանից թալիբները գրա վել են ամբողջ Աֆղանստանը, այդ թվում՝ մայրաքաղաքը;

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պարե տային ժամ է սահմանվել ժամը 21:00-ից:

Քաղաքացիներին հորդորել են հանգստություն պահպանել և 21:00-ից հետո չլքել իրենց բնակության վայրը:

Ինչպես հայտնում է Press Association-ը, վկայակոչելով «Թալիբան»-ի պաշտոնյային, թալիբները պատրաստվում են հայտարարել, որ իրենք վերահսկողություն են հաստատել երկրի վրա, և որ դա այժմ «Աֆղանստանի Իսլամական Էմիրությունն» է:

Ինչպես նշում է The Guardian-ը, ակնկալվում է, որ հայտարարությունը կարվի Քաբուլի նախագահական պալատից՝  դրանից առաջ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հեռանալուց հետո, որը, ըստ երևույթին, փախել էր սկզբում Տաջիկստան: Նրա ներկայիս գտնվելու վայրը չի հաստատվում: