Լուսադեմին Շիրակի մшրզում 4.5 մագնիտուդ երկրшշարժ է գրանցվել

Օգոստոսի 16-ին, ժամը 05:44-ին 4.5 մագնիտուդով երկրшշարժ է գրանցվել Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Եվս մեկ արկրաշարժ էր գրանցվել  նաև օգոստոսի 15-ին, ժամը 23:42-ին Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: