
Մի քանի ժամից Աֆղանստանը կհռչակվի Իսլամական Էմիրություն։ Աֆղանստանում արդեն մտցվել է պարետային ժամ։ Սա վերջին տարիներին ամերիկացիների ամենախոշոր տապալումն է։ 20 տարվա մեջ Աֆղանստանում ամերիկացիները ոչ միայն չկարողացան հաղթել թալիբներին, այլ Աֆղանստանից զոր քերը դուրս բերելուց հետո` թալիբները հեշտությամբ կարողացան գրավել երկիրը և գալ իշխանության
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պարետային ժամ է սահմանվել ժամը 21:00-ից: Այս մասին հшյտնում է Khaama Press գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի ներ քին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզակվալայի հայտարարությանը:
Նախարարն ասել է, որ սահմանափակումները սահմանվում են «անկար գությունները կանխելու և Քաբուլի բնակիչների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար»:
Միրզակվալը քաղաքացիներին հորդորել է հանգստություն պահպանել և 21:00-ից հետո չլքել իրենց բնակության վայրը:
Ինչպես հայտնում է Press Association-ը, վկայակոչելով «Թալիբան»-ի պաշտոնյային, թալիբները պատրաստվում են հայտարարել, որ իրենք վերահսկողություն են հաստատել երկրի վրա, և որ դա այժմ «Աֆղանստանի Իսլամական Էմիրությունն» է:
Ինչպես նշում է The Guardian-ը, ակնկալվում է, որ հայտարարությունը կարվի Քաբուլի նախագահական պալատից՝ դրանից առաջ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հեռանալուց հետո, որը, ըստ երևույթին, փախել էր սկզբում Տաջիկստան: Նրա ներկայիս գտնվելու վայրը չի հաստատվում:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, իրադարձությունների ֆոնին թալիբները Քաբուլի բնակիչներին կոչ են անում անվտ անգության նկատառումներով մնալ իրենց տներում: